Վանաձորում այրված տնակի 5 բնակիչները ժամանակավոր վերաբնակեցվել են մոտակա շինությունում

Վանաձորում այսօր այրված տնակում բնակվող Մ. Ս.-ի և Ռ. Կ.-ի ընտանիքները՝ 5 քաղաքացի ժամանակավոր վերաբնակեցվել են մոտակա շինությունում:

Այս մասին հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից։

Հիշեցնենք, որ այսօր ԱԻՆ ճգնաժամային կենտրոն ժամը 09.35-ին ահազանգ էր ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Բաղրամյան պողոտայի «Գանձակ» սուպերմարկետին հարակից տնակներից մեկում:

Դեպքի վայր էին մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և վեց մարտական հաշվարկ:

Պարզվել էր, որ հրդեհը բռնկվել է «ՈՒԿՐՇԻՆ» ավանում գտնվող թիվ 3/4 բնակելի շինությունում (211 քմ): Այն մեկուսացվել էր ժամը 10.15-ին, մարվել՝ 13.31-ին:

ԱԻՆ-ից հայտնում են, որ շինությունից այրվել է 68 քմ հատված, իսկ տանիքի փայտե կառուցատարրերից՝ մոտ 104 քմ:

Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի հանձնարարությամբ Մ. Ս.-ի և Ռ. Կ.-ի ընտանիքները (5 քաղաքացի) ժամանակավոր վերաբնակեցվել են մոտակա շինությունում: 

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Վանաձորում այրված տնակի 5 բնակիչները ժամանակավոր վերաբնակեցվել են մոտակա շինությունում"

Leave a comment

Your email address will not be published.


*