Սեպտեմբերի 15-ից բուհերը նույնպես կբացեն դռները․ դասերը կլինեն հիբրիդային

Որոշում է կայացվել վերսկսել դասապրոցեսը նաեւ բուհերում: Այս մասին գրառում էկատարել ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը։

Նա, մասնավորապես, գրել է.

«Բուհերը նույնպես կբացեն դռները

Հարգելի ուսանողներ եւ դասախոսներ, այսօր պարետատան հետ քննարկման արդյունքում որոշում է կայացվել վերսկսել դասապրոցեսը նաեւ բուհերում:

Սեպտեմբերի 1-ին դասապրոցեսը կմեկնարկի միայն բակալավրի առաջին կուրսի ուսանողների համար: Դասերի մեկնարկի կարգի եւ դասացուցակների մասին տեղեկացեք բուհերի պաշտոնական կայքերից:

Մյուս բոլոր ուսանողների համար դասերի մեկնարկը տրվելու է սեպտեմբերի 15-ից:

Բուհերի ղեկավարների հետ հանդիպման արդյունքում նաեւ արձանագրվել է, որ բուհերը իրենք են որոշելու դասապրոցեսի կազմակերպման եղանակը` այն իրականացնելով հիբրիդային եղանակով` առկա եւ հեռավար: Մանրամասները բուհերը կհրապարակեն իրենց կայքերում եւ դասացուցակի մասին կհայտնեն լրացուցիչ:

Սիրելի ուսանողներ եւ դասախոսներ, հակահամաճարակային կանոնների որակյալ պահպանումը դասապրոցեսի անընդհատության ապահովման գրավականն է: Այս ամենին պատշաճ չվերաբերվելու դեպքում սահմանափակումներն անխուսափելի են»:

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Սեպտեմբերի 15-ից բուհերը նույնպես կբացեն դռները․ դասերը կլինեն հիբրիդային"

Leave a comment

Your email address will not be published.


*