«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը ֆինանսական միջոցներ կհատկացնի Լիբանանում տեղի ունեցած աղետից տուժած մեր հայրենակիցներին, համայնքային կառույցներին և Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությանը

Որպես հայ, որպես քրիստոնյա, խորը ցավ եմ ապրում եղբայրական Լիբանանում տեղի ունեցած ողբերգության համար: Այս մասին ասվում է Գագիկ Ծառուկյանի ֆեյսբուքյան գրառման մեջ:

«Այսօր առավոտյան հեռախոսազրույց եմ ունեցել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինի հետ, զորակցությունս հայտնել հայ համայնքին և տեղեկացրել, որ «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը ֆինանսական միջոցներ կհատկացնի աղետից տուժած մեր հայրենակիցներին, համայնքային կառույցներին և Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությանը»,- ասված է գրառման մեջ:

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը ֆինանսական միջոցներ կհատկացնի Լիբանանում տեղի ունեցած աղետից տուժած մեր հայրենակիցներին, համայնքային կառույցներին և Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությանը"

Leave a comment

Your email address will not be published.


*