Գագիկ Ծառուկյանը՝ ԲՀԿ նախագահ

Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ընթացել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության 9-րդ հերթական համագումարը: Համագումարի օրակարգում ընդգրկված է մեկ հարց՝ կուսակցության նախագահի ընտրություն:

Միակ թեկնածուն Գագիկ Ծառուկյանն էր, ով  էլ միաձայն  ընտրվեց:

Կուսակցության արդեն նախկին նախագահ Նաիրա Զոհրաբյանն իր ելույթում ասաց, որ դժվար էր Գագիկ Ծառուկյանից հետո ստանձնել կուսակցության ղեկավարի պաշտոնը:

«Շնորհակալություն եմ հայտնում ԲՀԿ բոլոր անդամներին, ովքեր որպես նվիրյալ պահեցին կուսակցությունը՝ հավատելով այսօրվան»,- ասաց Զոհրաբյանը:

Նշենք, որ Գագիկ Ծառուկյանը ակտիվ քաղաքականությունից հեռանալու մասին հայտարարել էր երկու տարի առաջ, ԲՀԿ նախագահ էր ընտրվել Նաիրա Զոհրաբյանը, սակայն այս տարվա  հունվարի 17-ին նա հայտարարեց քաղաքականություն վերադարձի  և առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին:

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Գագիկ Ծառուկյանը՝ ԲՀԿ նախագահ"

Leave a comment

Your email address will not be published.


*