«Ծառուկյան» դաշինքի շուրջ համախմբված ուժերի միջև համաձայնագիրը կստորագրվի փետրվարի 5-ին

«Ծառուկյան» դաշինքում կազմակերպչական վերջին աշխատանքներն են տարվում վերջնական պաշտոնական հայտարարություն անելուց առաջ։ Մեր աղբյուրների հաղորդմամբ, դաշինքի շուրջ խմբված քաղաքական ուժերի միջև համաձայնագիրը կստորագրվի փետրվարի 5-ին, «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում։

Դաշինքը ձևավորելու են չորս կուսակցություններ և մեկ շարժում՝ Սցոիալ-դեմոկրատ Հնչակյան, Հայոց Համազգային շարժում, «Բարգավաճ Հայաստան» և Ռամկավար Ազատական կուսակցությունները ու Արման Վարդանյանի ղեկավարած «Միասնություն» շարժումը։

Նշենք, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հաստատած ժամանակացույցի համաձայն, խորհրդարանական ընտրություններում կուսակցությունների, դաշինքների առաջադրումները մեկնարկում են փետրվարի 6-ից։

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "«Ծառուկյան» դաշինքի շուրջ համախմբված ուժերի միջև համաձայնագիրը կստորագրվի փետրվարի 5-ին"

Leave a comment

Your email address will not be published.


*