«Այն ժամանակ 88 տոկոս ունեիք, այսօր 7 տոկոս էլ չկա». Գագիկ Ծառուկյանը՝ իշխանությանը

Ես դիմում եմ ժողովրդին, այս ամենը սկսվել է հունիսի 5-ին, երբ մենք կազմակերպեցինք ԲՀԿ-ի քաղխորհրդի նիստ և լիարժեք իրավիճակին նայելով՝ ներկայացրինք այն, ինչ կա: Այս մասին ԱԺ նիստում իր ելույթի ժամանակ հայտարարեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:

«Մենք միշտ իրականությունն ենք ասում, ոչ թե ժողովրդին ներկայանում ենք ֆեյսբուքներով, ֆեյքերով, ՊՈԱԿ-ի 500 աշխատողով, որոնք այսօր պետական գումար են ստանում, տասնապետ, հարյուրաետ կա, հազարապետ կա: Ես խնդրում եմ, այսօր խորհրդարանը լիարժեք քայլ կատարի իրական կյանք, ոչ թե ֆեյսբուքով, ֆեյքերով»,- ասաց նա:

Ծառուկյանն ընդգծեց, որ խոստումերը տրված է երկու տարի, այն, ինչ անհրաժեշտ էր, որ ժողովուրդը լսեր, լսում էր, բոլորը սուտ է, օդ, տակը ոչինչ չկա: «Արածը քանդվել է, ձախողվել է: Առաջին օրվանից եմ ասել՝ Ձեր կողքին եմ եղել, այո 1/3-ը տվել եմ, Փաշինյանը հրավիրել է, ստորագրել եմ հուշագիրը, ցանկացել եմ աջակցել բոլոր հարցերով, որ ժողովրդի համար բան փոխվի, նրանց սպասելիքներն իրականանան, բայց ստով, ֆեյքերով երկիր չես կարող կառավարել: Այո, այսօր ծայրահեղ վիճակ է բոլոր ոլորտներում, այսօր համաճարակի դեմ պայաքարը ձախողված է: Մի՛ մոռացեք, որ այս ամենը դուք եք արել, ոչ բոլորը, ով իրավասություն է ունեցել որոշում կայացնելու»,- շեշտեց նա:

ԲՀԿ առաջնորդը հավելեց՝ ինչ ասում է, արդարացի է ասում: «Որև մեկը չփորձի ասել՝ Ծառուկյանն այսօր ուզում է ինչ-որ դիվիդենտներ հավաքել, անձնական շահ է հետապնդում: Այսօր թուղթ են սարքում, տալիս են Փաշինյանին, ասում են՝ 5 հատ տուն է վերցրել: Գնացեք նայեք իրական կյանքը, տեսեք Ծառուկյանը համաճարակի պայմաններում ինչ է արել: Կարիքավորներին միշտ Ծառուկյանն օգնել է, չի նայել կուսկցական է, թե ոչ: Ասել ենք՝ 24 ժամ պատրաստ ենք խնդիր կարգավորել, լուծել, կամ չեք հասկանում, կամ ձեզ թույլ չեն տալիս»,- ընդգծեց նա:

«Մենք ի՞նչ ենք ասել, բերել եմ երկրի համար 20 մլրդ դոլար, Փաշինյանին հարցրեք, որ տնտեսական հեղափոխություն լինի: Փող չդնելով՝ տնտեսական հեղափոխություն չի լինում: Ասում է՝ ժողովուրդ, դուք աղքատ եք, դա ձեր գլխում է, դա ղեկավարի ասելու բա՞ն է, մարդը ո՞նց հարստանա, պայմաններ ստեղծեք, խոսք եք տվել»,- ասաց նա:

«Ցանկացած հեղափոխությունից հետո, որ գալիս են իշխանության, խոստումներ են տալիս տեղին անտեղի, ասում են այն, ինչ ժողովուրդը ցանկանում է լսել, բայց անցել է 2 տարի, արդյունք չկա»,- ասաց Ծառուկյանը:

Անդրադառնալով ընտրակաշառքի գործին, նա ասաց. «Ծառուկյանը գումար տվե՞լ է, կա՞ այդպիսի ապացույց: Ասել եմ՝ իմ սկզբունքից հետ չեմ կանգնելու: Այս երկիրը սիրում եմ անշահադիտական, շահի համար անողը թող դավաճան լինի: Բայց այսօր այս մոտեցո՞ւմը երկորրդ քաղաքական ուժի նկատմամբ: Ծառուկյանի վրա գործ եք հարուցել, վախնեո՞ւմ եք, որ հանրությունը Ծառուկյանի կողքին է, դրա համար ե՞ք այսօր ամբողջ ներքին զորքերը ուղարկել մարզեր՝ մարդկանց պառկեցնելով, փռելով, բա իշխանության գալուց ասում էիք՝ անկախություն, ազատություն»:

Դիմելով իշխանությանը, Ծառուկյանն ասաց. «Այն ժամանակ 88 տոկոս ունեիք, այսօր 7 տոկոս էլ չկա, գնացեք մարզեր, տեսեք. սպառված է: Նորից եմ ասում՝ ասել ենք, քննարկեք ձեր մեջ, քննարկեք ձախողումները, քայլեր կատարեք, մեզ պետք է այս վիճակից դուրս գալ: Ասել եմ՝ բոլոր ոլորտները ձախողված են, համապատսխան մասնագետներ չկան, լավ մարդիկ են, բայց մարդը պետք է փորձ ունենա, արդյունք տված լինի»:

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "«Այն ժամանակ 88 տոկոս ունեիք, այսօր 7 տոկոս էլ չկա». Գագիկ Ծառուկյանը՝ իշխանությանը"

Leave a comment

Your email address will not be published.


*