Արժեքներ

«Նոյեմբերի 30-ի կեսգիշերին ադրբեջանական զինուժը մտնելու է նաև Բերձոր բնակավայր՝ պատճառաբանելով, թե ըստ փաստաթղթի Լաչինը վերադարձվում է իրենց». Աշոտ Մելքոնյան

ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ԱՀԱԶԱՆԳ Արդեն երրորդ շաբաթն է լրատվամիջոցներով հարց եմ բարձրացրել, դիմել եմ տարբեր բարձրաստիճան պաշտոնյաների, որպեսզի պարզեմ, թե նոյեմբերի 9֊ի չարաբաստիկ հայտարարությունն արդյոք չունի գաղտնի հավելված՝ շատ ավելի վատթար կետերով։ Պատասխան ոչ մեկը չունի։ Պահանջում եմ պաշտոնական պարզաբանում։ Այսօր հարցերի հարցը Բերձոր /Լաչին/ շրջկենտրոնի խնդիրն […]

ԿԱՐԴԱԼ

Արթուր Վանեցյանն ազատ արձակվեց

Երևան քաղաքի Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում քննվում է «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանին ձերբակալելու որոշման իրավաչափության հարցը։ Դատարանի բակում են հավաքվել նրա աջակիցները։


Ոչնչացվել է թշնամական մեկ ավտոմեքնա՝ բեռնված զինամթերքով. ԱՀ ՊԲ

Հակառակորդի խմբավորումների տեղաբաշխման շրջաններում գիշերվա ընթացքում շարունակվել են լրահետախուզման և կրակային խոցման միջոցառումները: Ոչնչացվել է թշնամական մեկ ավտոմեքնա՝ բեռնված զինամթերքով: Ուժերի դասավորվածությունը ճակատային գծի բոլոր ուղղություններում մնացել է անփոփոխ: ՊԲ ստորաբաժանումները հաջող պաշտպանական մարտեր են վարել հյուսիս-արևելյան, հարավային և հարավ-արևմտյան ուղղություններում: Յուրային զորքերի կողմից խոցվել են նաև թշնամական 1 տանկ, 1 հետևակի մարտական մեքենա և […]


Հռչակավոր երաժիշտները միանում են «Համերգ Արցախի համար» միջոցառմանը

Creative Armenia-ն և Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունը (ՀԲԸՄ) հպարտ են կազմակերպել «Համերգ Արցախի համար» համաշխարհային երաժշտական միջոցառումը, որը կբարձրացնի իրազեկությունն ու կհավաքի հանգանակություններ Արցախի (Լեռնային Ղարաբաղ) և նրա ժողովրդի համար, ովքեր շարունակում են ենթարկվել Ադրբեջանի, Թուրքիայի և ահաբեկչական խմբավորումների անխնա ռմբակոծություններին և հարձակումներին։ «Երբ պատերազմը սկսվեց, մեր պարտականությունն էր միավորել արվեստագետներին հանուն խաղաղության», — ասաց […]


Ռուսաստանում ավարտվել է տիեզերքից գովազդի ցուցադրման համար նախատեսված լազերների փորձարկումը

Վերնոլորտում (ստրոտոսֆերա) փորձարկվել է տիեզերական սարքերի համար նախատեսված լազերների բլոկը, որը կարող է գովազդներ ցուցադրել տիեզերքից: Այս մասին հինգշաբթի ՏԱՍՍ-ին հայտնել են Avant Space ընկերության մամուլի ծառայությունից: «Լազերների բլոկը բաց է թողնվել վերնոլորտ 30 կմ բարձրության վրա` տիեզերական պայմաններին ավելի մոտ հատվածում լույսի աղբյուրի նախագծային հզորության մակարդակը հաստատելու համար»,-նշել են ընկերությունում:Ծրագրի մշակողը նշել է, որ փորձի արդյունքում հաստատվել […]


Կայացավ դպրոցների փակման և ‹‹Լավագույն հոգեբան ուսանող›› խորագրով մրցույթի արդյունքների ամփոփման հանդիսավոր արարողությունները

Հոգեբանության ոլորտն իր զարգացման հեռանկարներով,  մասնագետների կայուն ու հստակ քայլերով մեր երկրում շարունակում է իր ուրույն և արժանի տեղը զբաղեցնել: Այս ենթատեքստում էլ սույն թվականի օգոստոսի 25-ին Ժեստ հոգեբանական կենտրոնում՝ պահպանվելով հակահամաճարակային բոլոր կանոնները, տեղի ունեցավ Մանկան հոգեբանի, Անձնային աճի, Ընտանեկան հոգեբանի, Իրավաբանական հոգեբանի դպրոցների, դասընթացների փակման և ‹‹Լավագույն հոգեբան ուսանող›› խորագրով մրցույթի արդյունքների ամփոփման […]


Մահացել է շուրջ 250 գիտական աշխատանքների, սոսինձների շատ տեսակների գյուտի հեղինակ Ռազմիկ Վարդանյանը

Կյանքից հեռացել է ականավոր գիտնական, մեծ մտավորական, գիտության եւ կրթության նվիրյալ, մեծ սեր ու հարգանք վայելող Ռազմիկ Լեւոնի Վարդանյանը: Այս մասին հայտնում է Գորիսի համայնքապետարանը։ «Կյանքից հեռացել է ականավոր գիտնական, մեծ մտավորական, գիտության եւ կրթության նվիրյալ, մեծ սեր ու հարգանք վայելող Ռազմիկ Լեւոնի Վարդանյանը: Գորիս համայնքի ղեկավարի եւ ողջ համայնքի հասարակության անունից ցավակցում ենք պրոֆեսորի […]


Կայացավ «Սևրի դաշնագիրը և Հայկական հարցը» թեմայով գիտաժողովը

Այսօր` օգոստոսին 10-ին, լրանում է Սևրի պայմանագրի 100-ամյակը, որն Առաջին համաշխարհային պատերազմի ավարտից հետո Փարիզի խաղաղության կոնֆերանսի ընթացքում ստորագրվել էր մի կողմից՝ Անտանտի հաղթող 13 երկրների, մյուս կողմից՝ պարտված Օսմանյան կայսրության միջև: Պայմանագիրը նախատեսում էր լուծել տասնամյակներով չլուծված «Հայկական հարցը»: Հայաստանի Հանրապետության անունից պայմանագիրը ստորագրել է Ավետիս Ահարոնյանը:Մանրամասները՝ տեսանյութում.


Թուրքիայի պատմաբանների հետ գաղտնի կապերի արդյունքում ունենք 2 գիրք, որտեղ ասվում է՝ պիտի հաշտվենք ագրեսիվ հարևանի հետ. Մելքոնյան

Ես ենթարդում էի, որ Սևրի դաշնագրի 100-րդ տարելիցի նախօրեակին այդ առիթով պետք է հանդիպեինք, բայց մի նոր անակնկալ ստիպեց մեզ նորից հավաքվել: Այս մասին Հանրակրթական դպրոցի պատմության ծրագրերի նախագծերի հետևում կանգնած ուժերի գործունեության թեմայով ասուլիսին ասաց ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը: «Երբ փորձում ես հասկանալ վերջին 50 տարվա թուրքական պաշտոնական շրջանակների գործունեությունը Հայկական հարցի խնդրում, տեսնում ես, որ մեկը մյուսի հետևից […]


Հայոց Լեզուն մեր ինքնությունն է, հայ գրականությունը՝ մեր աշխարհայացքը. Վահե Էնֆիաջյան

ՀՀ ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանը ազգային արժեքների ոտնահարման հետ կապված մամլո հաղորդագրություն է տարածել, որում մասնավորապես ասվում է. <<Հայ գրականություն առարկան մեր ազգային արժեքների պահպանման կարևորագույն բաղադրիչն է և այդ առարկայի շուրջ տեղի ունեցող թնջուկը բավականին մտահոգիչ և վտանգավոր է: Հայ ժողովրդի, հայ գրականության, հայի արժեքներին վերաբերվող ցանկացած հարց պետք է հանրային լուրջ քննարկումների առարկա […]