Արարատի մարզի Խաչփառ գյուղի ղեկավար Ղազար Մարտիրոսյանի հետ զրուցում ենք գյուղի առօրյայի, խնդիրների, կատարված և կատարվելիք աշխատանքների մասին: Պարոն Մարտիրոսյան,...
Արմավիրի մարզի Մերձավան համայնքում, ինչպես և ՀՀ մի շարք համայնքներում, սույն թվականի սեպտեմբերին 18-ին տեղի են ունենալու համայնքի ղեկավարի ընտրություններ:...
Ինչպես արդեն տեղեկացրել էինք սույն թվականի սեպտեմբերի 18-ին ՀՀ մի շարք համայնքներում տեղի են ունենալու ՏԻՄ ընտրություններ: Ուստի gmpress.am-ը, հավատարիմ մնալով իր սկզբունքներին, պարբերաբար կներկայացնի համայնքների կյանքն ընտրությունների նախաշեմին, թե ի՞նչ աշխատանքներ են կատարվել, արդարացվե՞լ են արդյոք ժողովրդի սպասելիքներն իրենց ղեկավարից, և կամ ինչ նպատակներ կան հետագայի համար: Այս առումով եղանք ՀՀ Արարատի մարզի Արարատ համայնքում, զրուցեցինք ինչպես համայնքի ղեկավարի, այնպես էլ բնակիչների հետ: Բայց մինչ բուն թեմային անդրադառնալը կարճ պատմական ակնարկով ներկայացնենք հարուստ, հերոսական պատմություն ունեցող այս համայնքին: Արարատի մարզի Արարատ գյուղը Հայաստանի հին բնակավայրերից մեկն է: Նախկինում ունեցել...
Ինչպես արդեն հայտնել ենք, այս տարի հանրապետությունում կմեկնարկի համայնքների խոշորացման ծրագիրը, որը կատարվելու է ըստ համայնքների միջև հեռավորության, բնակիչների թվի և համատեղելիության: Այս առթիվ եղել ենք ՀՀ մի շարք մարզերում, զրուցել համայնքի ղեկավարների, աշխատակիցների, բնակիչների հետ՝ նրանց կարծիքն ու տեսակետն իմանալու համար: Այս անգամ եղանք ՀՀ Արմավիրի մարզի Մերձավան համայնքում: Վերոնշյալի և համայնքին վերաբերող այլ հարցերի շուրջ զրուցեցինք գյուղապետի տեղակալ Արևատ Եսայանի հետ. «Համայնքի ղեկավար Լ.Գրիգորյանը Եվրոպայից վերադարձից հետո փորձի փոխանակաման արդյունքում ստացված իր տպավորություններով կիսվել է մեզ հետ՝ նկատելով, որ այնտեղ համայնքների խոշորացման ծրագիրն արդյունավետ կերպով ծառայում է իր...
Հավատարիմ մնալով մեր որդեգրած քաղաքականությանը, այն է՝ պարբերաբար ներկայացնել Հայաստանի Հանրապետության գյուղական և քաղաքային համայնքների առօրյան, նիստուկացը, խնդիրներն ու հոգսերը՝ այս անգամ հանգրվանեցինք Կոտայքի մարզի Զովունի համայնքում, զրուցեցինք համայնքի ղեկավար Սերժիկ Ավետիսյանի հետ: Մինչ բուն թեմային անդրադառնալը՝ նախ կարճ պատմական ակնարկ կատարենք. Զովունին գտնվում է Հրազդան գետի աջ ափին, Եղվարդից 8 կմ հարավ-արեւելք, հիմնադրվել է Ապարանի շրջանի նախկին Զովունի գյուղի բնակիչների կողմից՝ 1965 թ.-ին Ապարանի ջրամբարի կառուցման նպատակով գյուղի տեղափոխման հետևանքով. նախկին գյուղը գտնվել է ներկայիս Ապարանի ջրամբարի տարածքում: 1965թ. ՀԽՍՀ Գերագույն խորհրդի որոշմամբ վերաբնակեցվել է Երևանի նախկին Շահումյանի շրջանի...
Կոտայքի մարզի Զովք գյուղում բնակչության (1040 մարդ) հիմնական զբաղվածությունը դաշտավարությունն է, այգեգործությունն ու անասնապահությունը։ Քաղաքին մոտ գտնվելու հանգամանքն առավելություն է զովքեցիների համար, քանզի այդպիսով ապրանքի իրացումն ավելի հեշտ է կատարվում: Գյուղում գործում է նաև ‹‹Չանախ›› պանրի գործարանը. բնակիչների մի մասն այստեղ է հանձնում կաթնամթերքը, մնացածը՝ Երևանի շուկաներում: ‹‹Դժվար է գյուղի կյանքը, բայց դե ինչ արած, մարդիկ ապրում են, արարում, վարում, ցանում: Մեր կլիման այնպիսին է, որ ջրվող տարածքներ քիչ ունենք, բայց դե մշակում ենք, եկամուտ թեկուզ քիչ, բայց կա, մարդիկ կարողանում են գոյատևել: Զբաղվածությունը հիմնականում անասնապահությունն է, հողագործությունը. ցանում են...
gmpress.am-ն իր հրապարակումներում բազմիցս անդրադարձել է ապրիլ ամսին ղարաբաղա-ադրբեջանական սահմանին թշնամու կողմից սկսած լայնածավալ ռազմական գործողություններին՝ իրենց զարգացումներով, հետևանքներով ու ելքով՝ ներկայացնելով նաև բոլոր այն օգնությունների մասին տեղեկատվությունը, որ ուղարկվում է սահման: Այս անգամ Արարատի մարզ մեր հերթական այցելության ժամանակ՝ մինչ Ազատավանի գյուղապետ Ս. Խաչատրյանի հետ կանցնեինք բուն զրույցին՝ համայնքի վիճակի, առօրյայի և խնդիրների մասին՝ առաջնահերթ զրուցեցինք, բնականաբար, սահմանային իրավիճակի շուրջ: Ինչպես փաստում է գյուղապետը, բոլորի պես իրենք ևս իրենց լուման են ներդրել այդ կարևորագույն գործում՝ աջակցություն ցուցաբերելով ԼՂՀ-ին, մեր քաջ զինվորներին՝ սնունդ, ծխախոտ և առաջին անհրաժեշտության իրեր ուղարկելով...
Շարունակելով ձևավորված գեղեցիկ ավանդույթների շարքը՝ մարտի 27-ին Արարատի մարզի Բուրաստան համայնքում մեծ շուքով նշվեց Քրիստոսի հրաշափառ Հարության՝ Սուրբ Զատկի տոնը: Դեռևս 1646թ.-ն կառուցված Ս. Հակոբ եկեղեցի բակում (որը թեպետ պաշտոնապես չի գործում, բայց մասնակի վերանորոգումներից հետո տեղի հավատավոր ժողովրդի համար ուխտատեղի է դարձել) մատաղի սրբագույն արարողությամբ նշանավորվեց տոնի խորհուրդը՝ մեծ ու տոնական ուտեստներով հարուստ սեղանի շուրջ համախմբելով գյուղի ողջ բնակչությանը: Տոնակատարությունն իրենց գեղեցիկ պարային և երաժշտական կատարումներով զարդարում էին գյուղի հրաշամանուկները: Հարկ է նշել, որ ամբողջ ընթացքում գյուղապետ Աշոտ Թարվերդյանն անձամբ էր հետևում, որ ամեն ինչ ըստ պատշաճի կատարվի և...
Հայաստանի Արարատի մարզի Բերքանուշ գյուղը հիմնադրվել է 1828 թվականին՝ Խոյի գավառից գաղթած մեր նախապապերի կողմից, որից հետո` 1915 թվականին Վանից գաղթած արևմտահայերը և 1940 թվականին Իրանից հայրենադարձները համալրել են գյուղի բնակչության կազմը: Մարզկենտրոնից 2կմ. հարավ-արևմուտք գտնվող Բերքանուշում գյուղացիների հիմնական զբաղմունքը հողագործությունն է, մասնավորապես՝ այգեգործությունն ու բանջարաբուծությունը: Անասնապահությամբ ևս զբաղվում են, սակայն Հյուսիս-Հարավ մայրուղու կառուցումը վերջերս մեծ դժվարություններ է ստեղծել գյուղացիների համար՝ անասուններին արոտավայր տանելու և նաև այլ հարցերի հետ կապված: Այս առումով համայնքի ղեկավար Մանվել Հայրապետյանը մեզ հետ զրույցում ասաց. ‹‹Մեր խնդրանքով վարչապետն ընդառաջել է, նախագահին էլ են տեղյակ պահել խնդրի մասին և արդեն իսկ մեր հարգարժան...