Մոսկվայում դատական նիստի ժամանակ մահացել է փաստաբան Սիմոն Ծատուրյանը

Մոսկվայի Տիմիրյազևյան դատարանում կողոպուտի մասին քրեական գործի վերաբերյալ նիստի ժամանակ մահացել է փաստաբան Սիմոն Ծատուրյանը: Այդ մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է դատարանի մամուլի քարտուղարը:
«Քրեական գործի քննման ժամանակ կողմերի հայտարարությունների փուլում փաստաբան Սիմոն Ծատուրյանը վատացել է: Նրա համար շտապօգնություն են կանչել, և բժիշկները կես ժամ փորձել են նրան օգնել, սակայն դա չի օգնել»,- ասել է մամուլի քարտուղարը:
Բժիշկները պարզել են, որ փաստաբանը մահացել է սրտի անբավարարությունից:
Սիմոն Ծատուրյանը Մոսկվայի «Մեժտերիտորիալնայա» փաստաբանների կոլեգիայի անդամ էր: Իր կարիերայի ընթացքում նա մասնակցել է մի քանի աղմկահարույց գործերի, մասնավորապես՝ ներկայացրել է 2006 թվականի մայիսին «Մոսկվա-Սոֆրինո» էլեկտրագնացքում 19-ամյա Արթուր Սարդարյանի սպանության գործում տուժողների շահերը:

 

Картинки по запросу Адвокат Симон Цатурян

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Մոսկվայում դատական նիստի ժամանակ մահացել է փաստաբան Սիմոն Ծատուրյանը"

Leave a comment

Your email address will not be published.


*