Կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի  3-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, բքի և անբավարար տեսանելիության պատճառով փակ են Բերդ — Ճամբարակ և Աբովյան — Ջրաբեր հանրապետական նշանակության ճանապարհները:

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է:

Սևանի, Գավառի, Դիլիջանի, Գուգարքի, Աշոցքի, Վայքի, Գորիսի և Ապարանի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ — տեղ մերկասառույց է:

Ավտոճանապարհներին շուրջօրյա հսկողություն են իրականացնում սպասարկող ճանապարհաշինական ընկերությունները: Կատարվում են ճանապարհների մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:

Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ"

Leave a comment

Your email address will not be published.


*