Չինաստանում երկու օր տևած աշխատանքներից հետո, հատուկ կորոնավիրուսով վարակված հիվանդների համար նոր հիվանդանոց է բացվել (լուսանկարներ, տեսանյութ)

Չինաստանի Ուհան քաղաքից ոչ հեռու իր դռներն է բացել հատուկ կորնավիրուսով վարակված հիվանդների բուժման համար նախատեսված հիվանդանոց: Այն հազարավոր աշխատակիցների, հատուկ տեխնիկաների և կամավորների օգնությամբ երկու օրվա ընացքում դատարկ, անսարք շինությունից է վերափոխվել բժշկական կենտրոնի, հայտնում է Daily Mail պարբերականը: 

Կորոնավիրուսով հիվանդների առաջին խումբն արդեն երեքշաբթի օրն առավոտյան տեղափոխվել է Հուանգգանգ քաղաքային շրջանի «Դաբի Մաունթն տարածաշրջանային բժշկական կենտրոն» անունը ստացած հիվանդանոց:

Նշվում է, որ հիվանդների և բժիշկների համար մեծ տարածությամբ բժշկական հաստատություններն այս պահի համար համաճարակի կանախարգելման ամենակարևոր նախապայմաններից են:

Տեղեկությունների համաձայն` ևս մեկ հիվանդանոց կառուցման փուլում է, և մեկ շաբաթ տևող աշխատանքներից հետո շահագործման կհանձնվի՝ այս շաբաթվա վերջում: Այն Ուհան քաղաքից 75 կմ հեռավորության վրա է գտնվում:

Հիշեցնենք, որ նոր կորոնավիրուսի հետևանքով զոհվածների թիվը հասել է 132-ի, իսկ հիվանդությամբ վարակվածների թիվը կազմել է 5974: Այլ երկրներում հիվանդության հաստատված դեպքերը ներառյալ վարակված մարդկանց ընդհանուր թիվը կազմում է 6052:

A picture released by the Huanggang government shows construction workers installing necessary facilities on the site of Dabie Mountain Regional Medical Centre on January 25
A pilot wearing a protective suit parks a cargo plane at Wuhan's Tianhe International Airport on Tuesday
By Monday, all of the beds had been set up by volunteers, and water, electricity and internet had also been connected, according to the government of Huanggang
The infection has spread to at least 18 countries or territories outside of China, including the US, Canada, France and Germany
Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Չինաստանում երկու օր տևած աշխատանքներից հետո, հատուկ կորոնավիրուսով վարակված հիվանդների համար նոր հիվանդանոց է բացվել (լուսանկարներ, տեսանյութ)"

Leave a comment

Your email address will not be published.


*