Չինաստանում 5-հարկանի շենքը հայտնվել է գետում

Չինաստանում երկարատև անձրևների հետևանքով ջրերի հոսքը քանդել է հինգ հարկանի շենքի հիմքը, ինչից հետո շինությունը հայտնվել է գետում: Այս մասին հայտնում է Mashable-ը:

Տան բնակիչները չեն տուժել. նրանք նախապես տարհանված են եղել:

Աղբյուրի տվյալների համաձայն՝ միջադեպի ականատեսները տեղի ունեցածը նկարահանել են տարբեր ռակուրսներից: Տեղական ԶԼՄ-ները հրապարակել են տեսանյութը և շարժանկարները, և այն արագ տարածում է գտել:

Տեղական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ հուլիսից այդ տարածաշրջանում հորդառատ անձրևներ են տեղում, ինչի հետևանքով տուժում են գյուղական ճանապարհները: Տարածաշրջանում վնասվել է 24 կամուրջ:

Ականատեսների համաձայն՝ շենքից բացի՝ հոսանքը քշել է գետի ափին կայանած կարմիր բեռնատարը:

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Չինաստանում 5-հարկանի շենքը հայտնվել է գետում"

Leave a comment

Your email address will not be published.


*