Չինաստանը մտադիր է 1.000 կմ երկարությամբ խողովակաշար կառուցել՝ Բայկալից մաքուր ջուր վերցնելու համար

Չինաստանի իշխանությունները մտադիր են դեպի Ռուսաստան գնացող 1.000 կմ երկարությամբ խողովակաշար կառուցել՝ երկրի հյուսիս-արևմտյան հատվածը բավարար ջրով ապահովելու համար:

Ինչպես նշում է The Guardian-ը, խողովակաշարը կկառուցվի Գանսու նահանգի Լանչժոու քաղաքում ու այնտեղից կձգվի մինչև Սիբիրում գտնվող Բայկալ լիճը (աշխարհի ամենախոր քաղցրահամ լիճը-Tert.am):

Այժմ քննարկվում են մեգանախագծին առնչվող տեխնիկական հարցերը, որոնք կարգավորելուց հետո կողմերը կուսումնասիրեն նախագծի դիվանագիտական հարցերը:

Աղբյուրը մանրամասնում է, որ խողովակաշարը մասամբ անցնելու է Մոնղոլիայի տարածքով ու ջրով է ապահովելու Չինաստանի ամենաչոր նահանգը:

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Չինաստանը մտադիր է 1.000 կմ երկարությամբ խողովակաշար կառուցել՝ Բայկալից մաքուր ջուր վերցնելու համար"

Leave a comment

Your email address will not be published.


*