Հուլիսի 2-ին «Դոմոդեդովո» օդանավակայանից «Ռեդ Վինգսը» կիրականացնի Մոսկվա-Երևան հերթական չարտերային չվերթը

ՀՀ-ում ՌԴ դեսպանատունը տեղեկացնում է, որ հուլիսի 2-ին «Դոմոդեդովո» օդանավակայանից «Ռեդ Վինգս» ընկերությունը կիրականացնի Մոսկվա-Երևան հերթական չարտերային չվերթը (ժամը՝ 18։00-ին)։

Այս չվերթի տոմսերը 3411-ից մինչև 3769-ը համարի ներքո գրանցված և մեկնել ցանկացող քաղաքացիները կարող են ձեռք բերել «Դոմոդեդովո» օդանավակայանի N 94 տոմսարկղից հունիսի 27-ին (ժամը՝ 16:00-ից մինչև 21:00-ն), հունիսի 28-ին, 29-ին և 30-ին (ժամը՝ 10։00-ից մինչև 21։00-ն)։

Տոմսերն անհրաժեշտ է ձեռք բերել մինչև հուլիսի 1-ը (ժամը՝ 11։00-ն)։

Տվյալ չվերթով Հայաստան կարող է վերադառնալ շուրջ 200 քաղաքացի։ Միևնույն ժամանակ, քաղաքացիների առավել ընդգրկուն ցուցակ է ներկայացվել՝ հաշվի առնելով հերթագրվածների շրջանում հրաժարվողների մեծ թիվն ու չվերթներին չներկայանալու փորձը (ինչպես տեղեկացրել էինք նախկինում)։

Հիշեցնենք, որ ավիատոմսի արժեքը 13 հազ․ռուբլի է։ Ուղեբեռը՝ 23 կգ (մեկ կտոր), ձեռքի ուղեբեռը՝ 8 կգ (մեկ կտոր)։ Մինչև երկու տարեկան երեխաների տոմսերն անվճար են (առանց ուղեբեռի)։

Հաշվառումը կմեկնարկի հուլիսի 2-ին, ժամը՝ 15։00-ին (հաշվառման սեղաններ՝ 23-33)։

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Հուլիսի 2-ին «Դոմոդեդովո» օդանավակայանից «Ռեդ Վինգսը» կիրականացնի Մոսկվա-Երևան հերթական չարտերային չվերթը"

Leave a comment

Your email address will not be published.


*