Խոշոր ավտովթար-հրդեհ՝ Արագածոտնի մարզում. Isuzu-ն բախվել է էլեկտրասյանն ու հայտնվել ձորում

Այսօր՝ նոյեմբերի 29-ին, խոշոր ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 12։40-ի սահմաններում Isuzu մակնիշի 50 ՕՕ 222 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Վանաձոր ավտոճանապարհի Մուղնի թաղամասի վարչական տարածքում, դեպի Երևան ընթանալիս դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել էլեկտրասյանն ու հայտնվել ձորում։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով էլեկտրասյունը տապալվել է, իսկ ավտոմեքենայում հրդեհ է առաջացել։ Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Աշտարակի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ալբերտ Երիցյանի և քրեական հետախուզության բաժանմունքի պետ Էդուարդ Տիտիզյանի գլխավորությամբ։

Մանրամասները ՝ shamshyan.com

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Խոշոր ավտովթար-հրդեհ՝ Արագածոտնի մարզում. Isuzu-ն բախվել է էլեկտրասյանն ու հայտնվել ձորում"

Leave a comment

Your email address will not be published.


*