ՃՏՊ Կարբի գյուղի մոտ. կան տուժածներ (լուսանկարներ)

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն հոկտեմբերի 13-ին, ժամը 12.45-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Կարբի գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
ԱԻՆ կայքը հայտնում է, որ պարզվել է, որ Կարբի-Արա լեռ ավտոճանապարհի 4-րդ կմ-ին իրար են բախվել VAZ-2106 մակնիշի 34 VA 168 պ/հ (վարորդ Ս. Ե.-ն, ծնված] 1964 թ.) և VAZ-2102 մակնիշի 61 OO 746 պ/հ (վարորդ Ա. Ո., ծնված 1966 թ.) ավտոմեքենաները, ինչի հետևանքով վարորդները տեղափոխվել են Աշտարակի ԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են բավարար:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:



Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "ՃՏՊ Կարբի գյուղի մոտ. կան տուժածներ (լուսանկարներ)"

Leave a comment

Your email address will not be published.


*