Ողբերգական ավտովթար Սյունիքի մարզում. մահացել են Պաշտպանության նախարարի անվտանգության աշխատակիցները

Քիչ առաջ ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 11։40-ի սահմաններում Lexus մակնիշի ՊՆ 0001 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Մեղրի ավտոճանապարհի 231-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 40 մետր գլորվելով՝ հայտնվել ձորակում։

Ինչպես  հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդն ու ուղևորը տեղում մահացել են։

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ մահացածների անուններն են՝ Ալիկ և Արմեն, ովքեր ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի անվտանգության աշխատակիցներն են։

Այս պահին դեպքի վայր են ժամանում Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի աշխատակիցները, ոստիկանության Գորիսի բաժնի օպերատիվ խումբը, Ռազմական ոստիկանության ծառայողներն ու Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության քննիչները։

5f049e5ee4f787e2f7bd4fcc5c7b9def93e0a7711456b32450eb48e9373d56a6217a62f26efc6373702a8c971d191096b4417c39d58f55f429acbdd65f70fcf7

Մանրամասները՝ shamshyan.com  կայքում

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Ողբերգական ավտովթար Սյունիքի մարզում. մահացել են Պաշտպանության նախարարի անվտանգության աշխատակիցները"

Leave a comment

Your email address will not be published.


*