Տնտեսական ակտիվության ցուցանիշը 2020 թ. հունվար-հուլիսին 5․7 %-ով նվազել է. կտրուկ անկում է գրանցվել շինարարության և առևտրի ոլորտներում

Տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) 2020 թ. առաջին 7 ամիսների ընթացքում՝ հունվար-հուլիսին, 2019-ի հունվար-հունիսի նկատմամբ 5․7 %-ով նվազել է։ Մեկ տարվա կտրվածքով՝ 2020-ի հուլիսը 2019-ի հուլիսի համեմատ, նվազումն ավելի մեծ է՝ 10.2 %: Այս մասին Tert.am-ը տեղեկանում է Վիճակագրական կոմիտեի հրապարակած ցուցանիշներից։

2020 թ. հունիսի համեմատ, սակայն, ՏԱՑ 9.7 %-ով աճել է: Նմանատիպ պատկեր էր նաև հունիսը՝ մայիսի նկատմամբ (14․8 % աճ): Այսինքն` համավարակով պայմանավորված սահմանափակումներն աստիճանաբար վերացնելուց հետո տնտեսական որոշակի աշխուժություն է եղել վերջին ամիսներին:

Շինարարության ծավալը 2020-ի առաջին 7 ամիսներին` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կրճատվել է 22.6 %-ով։ Առևտրի շրջանառությունը նվազել է 11 %-ով, իսկ արտաքին առևտրաշրջանառությունը կրճատվել է 11.3 %-ով, արտահանումը՝ 6․4 %-ով, ներմուծումը՝ 13․7 %-ով։ Ծառայությունների ծավալը (առանց առևտրի) նույն ժամանակահատվածում կրճատվել է 9.3 %-ով։

Նախորդ տարվա առաջին կիսամյակի համեմատ չնչին՝ 1․3 % աճ է գրանցվել արդյունաբերական արտադրանքի ծավալի առումով։ Էլեկտրաէներգիայի արտադրությունն աճել է 3․4 %-ով, միջին ամսական անվանական աշխատավարձը՝ 5 %-ով։

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Տնտեսական ակտիվության ցուցանիշը 2020 թ. հունվար-հուլիսին 5․7 %-ով նվազել է. կտրուկ անկում է գրանցվել շինարարության և առևտրի ոլորտներում"

Leave a comment

Your email address will not be published.


*