Դարբնիկում խոնարհումի եւ ոգեկոչման միջոցառում էր

      Արարատի մարզի Դարբնիկ համայնքը  անմահացրեց իր հերոս զավակ՝ Ժորա Եսայանին, ով ս/թ. ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին իր երիտասարդ կյանքը զոհեց հայրենի սահմանները պաշտպանելիս: Օգոստոսի իննին Ժ. Եսայանը կբոլորեր իր 20 տարին:Հայրենի  գյուղում՝ ծնողների , հարազատների հյուրերի մասնակցությամբ, հարգանքի տուրք մատուցելով Ժորայի ծնողներին եւ  այդ առիթով գյուղի դպրոցի ռազմագիտության դասարանը այսուհետ կկոչվի  Ժորայի անվամբ:

Գյուղում  հուշակոթող  է կանգնեցվել համագյուղացիներ՝ Էդգարի եւ ընկերների կողմից, եւ մի փողոց է վերանվանվել վերջինիս անվամբ, սակայն ինչ  աշխատանքներ էլ, որ  իրականացնեն Եսայանների համար դեռ բավական չէ, այդ առումով ԱԺ պատգամավոր Մուրադ  Մուրադյանը իր հոգածությամբ մշտապես ընտանիքի կողքին է կանգնած եւ հիշյալ  դասասենյակի  ներքին հարդարման, կահավորման եւ անվանման փաստը  նրա  գաղափարն է  եւ շարունակական աշխատանքների մի մասը:

Ժորայի ծնունդը նշելու  եւ միջոցառմանը  մասնակցում էին  <<Զինվորի մայր>> ՀԿ նախագահ՝ Մարգարիտա Խաչատրյանը, գյուղապետ՝ Դավիթ Գզիրյանը, փոխմարզպետ՝ Իլիչ Շադյանը, ԱԺ պտգամավոր՝ Մուրադ Մուրադյանը եւ հյուրեր, ովքեր հայրենասիրական հղումներով  եւ Ժորայի մասին հիշողություններով կիսվեցին ներկաների հետ՝  թեպետ կարճ, բայց եւ իմաստալից կյանքից: Պատգամավորը իր խոսքում նշեց,-<< Ես խոնարհվում եմ մեր հերոս տղաների եւ իրենց  ծնողների  առջեւ, այդ օրերին շատ ծնողներ կորցրեցին իրենց որդիներին, բայց հավատացեք Ձեր որդի Ժորան անմահացավ եւ անցավ պատմության մեջ: Այս համայնքը պետք է դարերով հիշի իր  զավակին:ՀՀ-ն եւ Արցախը մի ամբողջություն է, եթե Արցախը կորցնենք՝ կկորցնենք նաեւ Հայաստանը,  մեր հերոսները պաշտպանել են մեր երկու հանրապետությունների սահմաննները անձնվիրաբար:Եվ դարերով ձեզ հետ միասին պետք է խոնարհվենք Ժորայի եւ բոլոր մեր քաջերի շիրիմի առջեւ եւ Ձեզ համբերություն եմ ցանկանում: Ես,  իմ պարտականությունն եմ համարում, մշտապես լինել Եսայանների ընտանիքի կողքին եւ իմ սեփական միջոցներով  նեցուկ լինել ձեր ընտանիքին: Շնորհակալ եմ ծնողներից, որ դաստիարակել  են հայրենասեր զավակ, ովքեր պաշտպանում են մեր սահմանները եւ մեր խաղաղ օրվա երաշխավորն են>>,- ասաց պարոն Մուրադյանը: Իսկ փոխմարզպետ պարոն Շադյանի խոսքն՝ էլ ավելի հուզեց ներկաներին,-<< Դժվարանում եմ խոսքեր գտնել ծնողներին սփոփելու համար, սակայն պետք է նշել, որ լացով երբեք երկիր չեն պահում: Մեր ազգը դարեր շարունակ տվել է հերոսներ եւ ցավոք նաեւ կորուստներ մեր գոյատեւման համար>>: Փոխմարզպետի խոսքով՝ եթե  ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին   Ժորաների նման հերոս տղաները չպաշտպանեին մեր սահմանները, ոչ թե կունենայինք հարյուր այլ հազարավոր զոհեր, բայց նրանք կյանքի գնով պաշտպանեցին մեր երկիրն ու նրա սահմանները:

ԿԱՐԻՆԵ ՍԱՐԳՍՅԱՆ

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Դարբնիկում խոնարհումի եւ ոգեկոչման միջոցառում էր"

Leave a comment

Your email address will not be published.


*