Կաշառք ստանալու պահին դատավոր է ձերբակալվել. ԱԱԾ (տեսանյութ)

ՀՀ Ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ենթադրյալ կաշառք ստանալու պահին ձերբակալվել է Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Իշխան Բարսեղյանը:

Այս մասին հայտնում են Ազգային անվտանգության ծառայության մամուլի կենտրոնից։

Քաղաքացիական գործով կողմի օգտին որոշում կայացնելու համար դատավորը պահանջել և Երևանի հետիոտնային գետնանցումներից մեկում անձամբ ստացել է 1000 ԱՄՆ դոլար գումար, որի փոխանցումն իրականացվել է Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների օպերատիվ վերահսկողության ներքո:

Առերևույթ հանցագործության առթիվ նախապատրաստված նյութերը փոխանցվել են ՀՀ գլխավոր դատախազություն:

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Կաշառք ստանալու պահին դատավոր է ձերբակալվել. ԱԱԾ (տեսանյութ)"

Leave a comment

Your email address will not be published.


*