Դատախազությունը Բազմասեր Առաքելյանի մասին հրապարակումներն ուղարկել է ոստիկանություն

Գլխավոր դատախազությունն այսօր արձագանքել է Բազմասեր Առաքելյանի մասնակցությամբ միջադեպի մասին մամուլի հրապարակմանը:

«ՀՀ ԱԺ պատգամավոր Բազմասեր Առաքելյանի և Արագածոտնի մարզի Փարպի գյուղի բնակիչներից մեկի միջև տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ մամուլի հրապարակումները ՀՀ Արագածոտնի մարզի դատախազի կողմից ուղարկվել է ՀՀ ոստիկանության Աշտարակի բաժին՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով նյութեր նախապատրաստելու համար»,-հայտնում են դատախազությունից:

«Ժամանակ»-ին հասած տեղեկություններով՝  նախօրեին ծագած վիճաբանության ժամանակ ծեծկռտուք է եղել  Բազմասեր Առաքելյանի և  նույն տարածքում  առաջադրված «Ծառուկյան» դաշինքի թեկնածուի միջև:

«Ժամանակ»-ը գրել է, որ իրեն հայտնի է՝ մարզում «Ծառուկյան» դաշինքից առաջադրվել էր նախկին ՀՀԿ-ական  Խաչիկ Մանուկյանը և ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Լյովա Խաչատրյանը: Գագիկ Ծառուկյանն անձամբ է խառնվել խնդրի կարգավորմանը:

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Դատախազությունը Բազմասեր Առաքելյանի մասին հրապարակումներն ուղարկել է ոստիկանություն"

Leave a comment

Your email address will not be published.


*