Դեբեդ գետից 5-ամյա տղա երեխայի դի է դուրս բերվել

Լոռու մարզի Ալավերդի քաղաքում այսօր առավոտյան հայտնաբերվել է 2013թ.-ին ծնված տղա երեխայի դի: Այս մասին  հայտնեցին ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունից.  այդ մասին ահազանգ է ստացվել առավոտյան:

Հարցին՝ լուրերը, որ երեխայի դին հայտնաբերվել է Դեբեդ գետում իրականությանը համապատասխանո՞ւմ են, ոստիկանությունից պատասխանեցին, թե հանգամանքները պարզվում են:

Նշենք, որ Shamshyan.com-ի տեղեկություններով՝ ժամը 10։20-ի սահմաններում Ալավերդի քաղաքի Սանահին Կայարան թաղամասում գործող թիվ 3 մանկապարտեզի սան, 5-ամյա Ռոբերտ Դալլաքյանը, ինքնուրույն դուրս է եկել մանկապարտեզի տարածքից։

Կայքի տեղեկություններով՝ մինչ մանկապարտեզում կնկատեին երեխայի բացակայությունը, նրա դին հայտնաբերել են Դեբեդ գետում։ Երեխան 1 շաբաթ էր, ինչ հաճախում էր նշված մանկապարտեզը։

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Դեբեդ գետից 5-ամյա տղա երեխայի դի է դուրս բերվել"

Leave a comment

Your email address will not be published.


*