Դադարեցվել և շրջանառությունից հանվել են դեղահատեր

ՀՀ առողջապահության նախարարի հրամաններով դադարեցվել և շրջանառությունից հանվել են «Կլացիդ ՍՌ կարգավորվող ձերբազատմամբ թաղանթապատ դեղահատեր 500մգ, 14/1×14 բլիստերում (սերիա` 6055984, պիտանիության ժամկետ` 05.2020)» և Ուկրաինայի «Զդորովյե» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության «Գլիբենկլամիդ-Զդորովյե, գլիբենկլամիդ,  դեղահատեր 5մգ (50) պլաստիկե տարայում (սերիա` 30716)»  դեղերը:

ԱՆ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ հայտնաբերված «Կլացիդ ՍՌ կարգավորվող ձերբազատմամբ թաղանթապատ դեղահատեր 500մգ, 14/1×14 բլիստերում (սերիա` 6055984, պիտանիության ժամկետ` 05.2020)» դեղի փորձաքննության արդյունքում պարզվել է, որ այն գրանցված չէ Հայաստանի Հանրապետությունում: Իսկ Ուկրաինայի «Զդորովյե» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության «Գլիբենկլամիդ-Զդորովյե, գլիբենկլամիդ,  դեղահատեր 5մգ (50) պլաստիկե տարայում (սերիա` 30716)»  դեղի փորձաքննության  արդյունքում պարզվել է, որ որակը չի համապատասխանում Հայաստանում հաստատված հատկորոշիչների պահանջներին` «նկարագրություն» և «գլիբենկլամիդի իսկություն» կետերով:

Նշված դեղերը ներմուծող դեղագործական կազմակերպությունները նախարարի հանձնարարությամբ պարտավորվել են հանրապետության տարածքում գործող բոլոր դեղատներից և բժշկական կազմակերպություններից հետ հավաքել առկա խմբաքանակները:

Հիմք ընդունելով «Ակադեմիկոս  Էմիլ Գաբրիելյանի անվան Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲԸ-ի  և «Սանտեն» ԲԸ գրությունները` ՀՀ առողջապահության նախարարի մեկ այլ հրամանով անվավեր է ճանաչվել Ֆինլանդիայի «Սանտեն ԲԸ, Նիթիհաանկատու 20, 33720 Տամպերե» դեղագործական ընկերության արտադրության «Լեկրոլին, քրոմոգլիկաթթու (նատրիումի քրոմոգլիկատ), ակնակաթիլներ, 20մգ/մլ, 10մլ պլաստիկե սրվակ» դեղի գրանցումը Հայաստանի Հանրապետությունում:

Աղբյուրը տեղեկացնում է, որ Հայաստանի Հանրապետությունում գրանցված է և դեղատնային գործունեություն իրականացնող կազմակերպություններում առկա է նույն ընկերության արտադրության «Լեկրոլին,  քրոմոգլիկաթթու (նատրիումի քրոմոգլիկատ), ակնակաթիլներ 40մգ/մլ, 5մլ պլաստիկե սրվակ» դեղը:

«Սանտեն» ընկերության պարզաբանմամբ` նպատակահարմար չէ «Լեկրոլին,  քրոմոգլիկաթթու (նատրիումի քրոմոգլիկատ), ակնակաթիլներ 40մգ/մլ, 5մլ պլաստիկե սրվակ» դեղի առկայության պայմաններում ներմուծել նույն դեղի 20մգ/մլ, 10մլ դեղաձևը:

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Դադարեցվել և շրջանառությունից հանվել են դեղահատեր"

Leave a comment

Your email address will not be published.


*