Արամ Մանուկյան փողոցի տներից մեկում դի է հայտնաբերվել

Դեկտեմբերի 2-ին, ժամը 12.27-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի Արամ Մանուկյան փողոցի տներից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ինչպես հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները բացել են տան դուռը և հայտնաբերել 1940 թ. ծնված Մ. Շ.-ի դին:

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Արամ Մանուկյան փողոցի տներից մեկում դի է հայտնաբերվել"

Leave a comment

Your email address will not be published.


*