Կենտրոն վարչական շրջանի բակերից մեկում հայտնաբերվել է տղամարդու դի

Այսօր՝ սեպտեմբերի 13-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։10-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մաշտոցի 45 և 45ա շենքերի միջև գտնվող ավտոտնակների մոտ տղամարդու դի կա։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի օպերգծով տեղակալ Մարտիրոսյանի գլխավորությամբ։

Դեպքի մասին տեղեկությունը փոխանցվել է Հայաատանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ ավագ քննիչ Շիրազ Գրիգորյանի գլխավորությամբ։

Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում:

 

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Կենտրոն վարչական շրջանի բակերից մեկում հայտնաբերվել է տղամարդու դի"

Leave a comment

Your email address will not be published.


*