Դիմակ կրելը է պարտադիր է նաև բոլոր բաց տարածքներում

Բնակության վայրերի բնակելի տարածքից դուրս գտնվելիս բոլոր հանրային բաց տարածքներում դիմակ կրելը լինելու է պարտադիր, բացառությամբ մինչև 6 տարեկան երեխաների համար, կամ ֆիզիկական վարժություններ ու հեծանվավարություն իրականացնելիս: Այս մասին հայտարարեց պարետ Տիգրան Ավինյանը: «Ինչպես նաև սահմանվում են դիմակ կրելու կանոնները»,-ասաց նա: «Նման ունիվերսալ և առանց ծայրահեղ բացառությունների սահմանումը նաև վերահսկողության հարցի հեշտության համար է իրականացված: Որոշ դեպքեր ուղղակի թողնված են տրամաբանական ու բանական մոտեցմանը: Կարծում եմ, որ այս առումով պետք է խնդիր չունենանք: Հասկանում եմ, որ դիմակի կրումը շատ անհարմարություններ է բերելու, սակայն այս փուլում կանոնների առումով բավականին նեղ շրջանակ է մնացել։ Այդ նեղ շրջանակից ընտրվել են ամենաարդյունավետները: Մասնավորապես դիմակի կրումն էականորեն նվազեցնում է կորոնավիրուսի տարածման ինտենսիվությունը: Դա այդպես է նույն ինքնաշեն դիմակների որակյալ կրելու դեպքում»,-ասաց նա



Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Դիմակ կրելը է պարտադիր է նաև բոլոր բաց տարածքներում"

Leave a comment

Your email address will not be published.


*