Արցախի դիրքերը համալրված են բժշկական տարբեր միջոցներով

Բժշկական ապահովման հարցը կազմակերպելու համար բոլոր դիրքերն ապահովված են դեղարկղերով: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ վստահեցրեց Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի հրամանատար գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը: Նրա խոսքով՝ զինծառայողները մարտական հերթապահության գնալիս ապահովված են անհատական վիրակապական միջոցներով:

«Ապրիլյան գործողություններից հետո գումարտակների բոլոր բուժակների համար լրացուցիչ արկղեր ենք կահավորել, որոնց մեջ արդի դեղամիջոցներ են ներառված: Բացի դրանից՝ վաշտերի սանհրահանգիչներին էլ ենք ապահովել՝ ամեն մեկն ունի իր պայուսակը, որի պարունակությունը բավարար է առողջական խնդիրները լուծելու համար: Սանիտարական մեքենաների նման համալրում մենք երբևիցե չենք ունեցել: Դրանք ամբողջությամբ կահավորված են ամեն ինչով»,- ասաց նա:

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Արցախի դիրքերը համալրված են բժշկական տարբեր միջոցներով"

Leave a comment

Your email address will not be published.


*