Բքի պատճառով դժվարանցանելի է Բերդ – Ճամբարակ ճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 7-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, բքի պատճառով դժվարանցանելի է Բերդ – Ճամբարակ ճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը:

Դիլիջանի ոլորաններում, Գավառ – Մարտունի, Ստեփանավան – Տաշիր, Վայք – Սարավան, Սիսիան – Գորիս ճանապարհահատվածներում և Վարդենյաց լեռնանցքում տեղ – տեղ մերկասառույց է:

Նշված ճանապարհները սպասարկող ճանապարհաշինական ընկերություններն իրականացնում են շուրջօրյա հսկողություն և կատարում մաքրման ու աղով, ավազով մշակման աշխատանքներ:

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը Վրաստանի ճանապարհային դեպարտամենտից տեղեկացնում են, որ Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը դեկտեմբերի 7-ին անվաշղթաների կիրառման դեպքում բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Ճանապարհով առայժմ չի թույլատրվում երթևեկել միայն կցասայլերով մեքենաներին (трейлер):

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների
նախարարության լրատվական ծառայություն

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Բքի պատճառով դժվարանցանելի է Բերդ – Ճամբարակ ճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը"

Leave a comment

Your email address will not be published.


*