Մոսկվայում ձերբակալվել է հայերի վրա հարձակում գործած երեք ադրբեջանցի

Մոսկվայում կալանավորվել է հայերի եւ ադրբեջանցիների միջեւ բախումների առնչությամբ երեք ադրբեջանցի խուլիգանության հատկանիշներով քրեական գործի շրջանակում։

«Դատարանը վճռել է որպես խափանման միջոց ընտրել երկու ամիս ժամկետով կալանքը Վալիեւի, Գամիդովի եւ Զախիդովի նկատմամբ»,-հաղորդում է Ինտերֆաքսը՝ հղում անելով դատարանի մամուլի ծառայությանը։ Նրանք բոլորը մեղադրվում են խուլիգանության մեջ։

Իրավիճակին ծանոթ աղբյուրի հաղորդմամբ՝ քրեական գործը կապված է հայերի եւ ադրբեջանցիների միջեւ բախումների հետ, որոնք տեղի են ունենում վերջին օրերին Մոսկվայում։ Գործակալությունը չի մանրամասնել, թե հատկապես որ միջադեպի մասին է խոսքը։

Ավելի վաղ ոստիկանությունը հաստատել էր հուլիսի 23-ին եւ 24-ին քաղաքի տարբեր շրջաններում տեղի ունեցած դեպքերը, երբ ծեծի են ենթարկվել քաղաքացիները, կատարվել են ծեծկռտուքներ, վնասվել, ավտոմեքենաներ, խանութներ եւ սրճարաններ։ Բացի այդ, աղբյուրը հայտնել է, որ շաբաթ՝ հուլիսի 25-ին, տեղի է ունեցել նոր ծեծկռտուք հայերի եւ ադրբեջանցիների միջեւ։

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Մոսկվայում ձերբակալվել է հայերի վրա հարձակում գործած երեք ադրբեջանցի"

Leave a comment

Your email address will not be published.


*