Աշխարհում առաջին անգամ երեխայի 2 ձեռքի փոխպատվաստման բարեհաջող վիրահատություն է իրականացվել (լուսանկարներ)

Զիոն Հարվի անունով տղան աշխարհում առաջին երեխան է, որին 2 ձեռքի փոխպատվաստման բարեհաջող վիրահատություն է իրականացվել։

Ինչպես նշում է The Guardian-ը, բարդ վիրահատությունն անցկացվել է ԱՄՆ-ում՝ 2015թ. հուլիսին։ Այն տևել է մոտ 11 ժամ ու ներառել 4 բժշկական թիմ։

Պարբերականը նկատում է, որ 10-ամյա տղայի վիրահատության ու դրա հաջող ելքի մասին մասնագետները միայն հիմա են հայտնել։

Նրանք մանրամասնել են, որ այս վիրահատությունը նոր հեղոփոխական էջ է բացել համաշխարհային բժշկության փոխպատվաստման ոլորտում։

Այժմ տղան կարողանում է բեյսբոլ խաղալ, մկրատ օգտագործել ու ձեռքի շարժումների ազատության հարցում չի տարբերվում հասակակիցներից։ Փոքրիկը խոստովանել է, որ վիրահատությունից հետո վերականգնողական բարդ շրջան է անցել, սակայն հիմա իր կյանքն ամբողջովին այլ է։

Աղբյուրը նկատում էմ, որ օրգանի փոխպատվաստումը բավական ռիսկային վիրահատություն է, քանի որ հիվանդի օրգանիզմը կարող է չընդունել այլ մարդու օրգանը ու լուրջ հետևանքներ առաջացնել։

Հայտնի է, որ աշխարհում ձեռքի փոխպատվաստման առաջին վիրահատությունն իրականացվել է 1998թ., իսկ 2 տարի անց տեղի է ունեցել հասուն մարդու 2 ձեռքի փոխպատվաստման առաջին վիրահատությունը։

Մինչդեռ երեխայի ձեռքի փոխպատվաստման առաջին վիրահատությունն իրականացվել է 2.000թ.՝ Մալայզիայում։

 

 

 

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Աշխարհում առաջին անգամ երեխայի 2 ձեռքի փոխպատվաստման բարեհաջող վիրահատություն է իրականացվել (լուսանկարներ)"

Leave a comment

Your email address will not be published.


*