ՀՀ մի շարք շրջաններում ձյուն է տեղում

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 1-ին՝ ժամը 12:30-ի դրությամբ, Թալինի, Արթիկի, Ախուրյանի, Աշոցքի, Աբովյանի, Հրազդանի, Սևանի, Դիլիջանի, Ճամբարակի, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Վանաձորի, Արարատի, Վայքի, Ջերմուկի ճանապարհներին ձյուն է տեղում:

Թալինի և Մեղրիի ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը`60-80 մետր:
Ախուրյանի տարածաշրջանի Ջաջուռի, Քեթիի ու Վարդենյաց լեռնանցքներում տեղ-տեղ մերկասառույց է:

Նշված ճանապարհներին սպասարկող ճանապարհաշինական ընկերություններն իրականացնում են շուրջօրյա հսկողություն և կատարում մաքրման ու աղով, ավազով մշակման աշխատանքներ:

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

 

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "ՀՀ մի շարք շրջաններում ձյուն է տեղում"

Leave a comment

Your email address will not be published.


*