ԵԱՀԿ Մինսկի խումբը պատրաստ է կազմակերպել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները պատրաստ են Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցով Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների համատեղ հանդիպում կազմակերպել Մյունխենում փետրվարի կեսերին կայանալիք անվտանգության հարցերով համաժողովի շրջանակում։ Այդ մասին ТАСС-ին հայտնել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Իգոր Պոպովը։

«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները պայմանավորվել են փետրվարի կեսին առանձին խորհրդակցություններ անցկացնել Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հետ անվտանգության հարցերով մյունխենյան համաժողովի շրջանակում»,- նշել է նա։ «Եթե նախարարները շահագրգռվածություն ցուցաբերեն, մենք կկազմակերպենք նրանց համատեղ հանդիպումը»,- հավելել է նա։

Բացի այդ, դեսպանը հավելել է, որ անցած ամռանը Սանկտ Պետերբուրգում ձեռքբերված պայմանավորվածությունների համաձայն՝ շարունակվում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղղությամբ աշխատանքը Ռուսաստան-Ադրբեջան-Հայաստան ձևաչափով։

«Վերջերս ղարաբաղյան թեման քննարկվել է Սերգեյ Լավրովի և Էդվարդ Նալբանդյանի, իսկ այնուհետ Էլմար Մամեդյարովի միջև։ Անհրաժեշտ պայմանների ստեղծման պես հնարավորություն կհայտնվի նաև եռակողմ հանդիպման անցկացման համար»,- ասել է նա։

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "ԵԱՀԿ Մինսկի խումբը պատրաստ է կազմակերպել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը"

Leave a comment

Your email address will not be published.


*