Ատոմ Էգոյանն արժանացել է Կանադայի պետական բարձրագույն պարգևի

Համաշխարհային ճանաչում ունեցող ռեժիսոր Ատոմ Էգոյանը ստացել է Կանադայի պետական բարձրագույն պարգևը (Companion of the Order of Canada)՝ կինոյի, թատրոնի օպերայի և կրթական ոլորտում ունեցած ձեռքբերումների համար:

Այս մասին հաղորդում է globalnews.ca-ն:
Նշենք, որ հայազգի ռեժիսորը ծնվել է 1960թ. հուլիսի 19-ին Կահիրեում, մեծացել՝ Արևմտյան Կանադայում։ Միջազգային հարաբերություններ և երաժշտություն է ուսանել Տորոնտոյի համալսարանում, որտեղ էլ սկսել է ֆիլմեր նկարահանել։

Էգոյանը Կաննի կինոփառատոնի եռակի մրցանակակիր է, ներկայացվել է «Օսկարի» և Տորոնտոյի միջազգային կինոփառատոնում, քանիցս մրցանակի արժանացել։ Կանադայի բարձրագույն կինոպարգևի՝ «Ջինի» յոթնակի դափնեկիր է, ներկայիս անկախ կինոյի երևելի դեմքերից մեկը։ 2004թ.  «Ոսկե ծիրան» կինոմրցանակաբաշխության գլխավոր մրցանակին է արժանացել։

Էգոյանի ամենահայտնի ֆիլմերից է «Արարատ»-ը (2002թ.)։

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Ատոմ Էգոյանն արժանացել է Կանադայի պետական բարձրագույն պարգևի"

Leave a comment

Your email address will not be published.


*