Վահե Էնֆիաջյանը «ՀՀ 2021թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկմանն է ներկայացրել մի քանի առաջարկներ

Վահե Էնֆիաջյանը «ՀՀ 2021թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկմանն է ներկայացրել հետևյալ առաջարկները, ըստ որի պետք է նախատեսել անհրաժեշտ դրամական միջոցները

· Էրեբունի վարչական շրջանի Խաղաղ Դոնի 19, Վարդաշեն 6-րդ փողոցի 66ա/1 և Վարդաշեն 6-րդ փողոց, 68ա հասցեներում գտնվող 4-րդ կարգի վթարային շենքերի բնակիչներին վերաբնակեցնելու համար։

· Էրեբունի վարչական շրջանի Ջրաշեն փողոցում ջրագծերի վերանորոգման և Վարդան Աճեմյան 1-ին նրբանցքի կոյուղատար համակարգի կառուցման համար:

· Տավուշի մարզի սահմանապահ Կոթի գյուղի Աքորու մշակութային տան հիմնովին վերանորոգման համար:

· Ուսանողներին տրամադրվող կրթաթոշակների չափը 2021 թվականին բարձրացնելու նպատակով։

· Երևան քաղաքի Նուբարաշեն քաղաքային աղբավայրի խնդիրը լուծելու և այն ընդունված չափորոշիչներին համապատասխանեցնելու համար:

· Էրեբունի վարչական շրջանի Էրեբունի 19/1, Խաղաղ Դոնի 23 և 27, Սարի թաղի 6, 7 շենքերում վերելակների փոփոխման համար: Շուտով ներկայացնելու է նոր առաջարկներ տարբեր ոլորտների հիմնային խնդիրների հետ կապված։

Եթե ունեք առաջարկներ կարող եք դրանք ուղարկել Վահե Էնֆիաջյանի ֆեյսբուքյան էջին կամ պաշտոնական էլեկտրոնային հասցեին ՝ enfiajyan@parliament.am։

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Վահե Էնֆիաջյանը «ՀՀ 2021թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկմանն է ներկայացրել մի քանի առաջարկներ"

Leave a comment

Your email address will not be published.


*