Վահե Էնֆիաջյանի շնորհավորական ուղերձը եզդի ժողովրդին

ՀՀ ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանը շնորհավորական ուղերձ է հղել եզդի ժողովրդին՝ Մալաքե Թաուսի տոնի կապակցությամբ :

Ուղորձն ամբողջությամբ՝ ստորև.

<<Ի սրտե շնորհավորում եմ մեր եղբայրական եզդի ժողովրդին Նոր տարվա, կամ ինչպես իրենք են ասում տարեսկիզբը խորհրդանշող` Մալաքե Թաուսի տոնի կապակցությամբ։

Երկու բարեկամ, կողք կողքի ապրող ժողովուրդն ունի բազմադարյա պատմություն։ Հայաստանում եզդի ժողովուրդն ապրել է դարեր շարունակ, պահպանելով իր մշակույթն ու ավանդույթները, հայ ժողովրդի հետ միասին պայքարել, անցել փորձությունների միջով ու կերտել հաղթանակներ, իսկ Հայաստանը եզդի ժողովրդի համար տուն ու հայրենիք է եղել։

Թող այս տարին լինի խաղաղության ու բարեկեցության տարի, հարատևեն Ձեր բոլոր ազգային արժեքներն ու ավանդույթները, որը ազգային դիմագծի խորհրդանիշն է>>։

ՀՀ ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյան

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Վահե Էնֆիաջյանի շնորհավորական ուղերձը եզդի ժողովրդին"

Leave a comment

Your email address will not be published.


*