Էրդողանը Պուտինին ուղղված ուղերձում ներողություն է խնդրել կործանված ռուսական ինքնաթիռի համար

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ափսոսանք է հայտնել և ներողություն է խնդրել անցած աշնանը կործանված ռուսական Սու-24 ինքնաթիռի համար:

Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Ռուսաստանի Դաշնության նախագահ Պուտինը ստացել է Թուրքիայի նախագահ Էրդողանի ուղերձը, որտեղ Թուրքիայի առաջնորդն իր շահագրգռվածությունն է հայտնել ռուսական ռազմական ինքնաթիռի կործանման հետ կապված իրավիճակի կարգավորման մեջ»,- ասել է Պեսկովը լրագրողներին:

«Թուրքական պետության ղեկավարն ուղերձում իր ափսոսանքն է հայտնել և խորը ցավակցությունները զոհված ռուս օդաչուի ընտանիքին, և ասել է՝ «կներեք»»,- նշել է նա:

Ուղերձում նաև նշվում է, որ քննություն է իրականացվում Թուրքիայի քաղաքացու նկատմամբ, որը «կապվում է ռուս օդաչուի մահվան հետ»:

artsakhpress.am

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Էրդողանը Պուտինին ուղղված ուղերձում ներողություն է խնդրել կործանված ռուսական ինքնաթիռի համար"

Leave a comment

Your email address will not be published.


*