«Էրեբունի-Երևան 2798». սոցիալական ծրագրի 8-րդ օրը նվերներ են բաժանվել 279 ընտանիքների

Հոկտեմբերի 4-ին մեկնարկել է «Էրեբունի-Երևան 2798» տոնակատարության շրջանակում անցկացվող սոցիալական բաղադրիչ-ծրագրի 8-րդ օրը:

Համապատասխան ձևավորմամբ ու նվերներով բեռնված մեքենաները ծրագրի պատասխանատուների ուղեկցությամբ առավոտյան շարժվել են դեպի մայրաքաղաքի 12 վարչական շրջաններ: Օրվա ընթացքում նվերներ են կբաժանվել 279 ընտանիքների:

Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Ծրագրում ընդգրկված են անապահովության գնահատման համակարգում հաշվառված երևանաբնակ կարիքավոր ընտանիքներ, սոցիալական և հասարակական տարբեր խմբերի՝ գիտության, մշակույթի գործիչների, բուժաշխատողների, մանկավարժների, սիրիահայերի ընտանիքներ, տարեցներ, բազմազավակ, ինչպես նաև երիտասարդ ու սոցիալական մի շարք այլ խմբերում ընդգրկված ընտանիքներ, Արցախյան պատերազմի մասնակցիների և զոհված ազատամարտիկների, Հայրենական մեծ պատերազմի վետերանների, նաև միաժամանակ երկու զինծառայող ունեցող ընտանիքներ:

«Էրեբունի-Երևան 2798» տոնակատարության շրջանակում անցկացվող սոցիալական բաղադրիչ-ծրագիրը կշարունակվի ևս 2 օր:

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "«Էրեբունի-Երևան 2798». սոցիալական ծրագրի 8-րդ օրը նվերներ են բաժանվել 279 ընտանիքների"

Leave a comment

Your email address will not be published.


*