«Էրեբունի-Երևան 2798»-ի համար նախատեսված 130 մլն դրամից կծախսվի 65 մլն դրամ

Երևան քաղաքի  «Էրեբունի-Երևան 2798» տոնակատարության այս տարվա կարգախոսն է «Երևան, արևի քաղաք»:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասել  «Էրեբունի-Երևան 2798» տոնակատարության միջոցառումների աշխատանքային խմբի համակարգող, փոխքաղաքապետ Արամ Սուքիասյանը: Նրա խոսքով` մայրաքաղաքի տոնն այս տարի կնշվի հոկտեմբերի 8-ին:

«Ապրիլյան պատերազմի հետ կապված` այս տարի  տոնակատարությունները նախորդ տարիների համեմատ ավելի զուսպ կլինեն: Տեղի չի ունենա Հանրապետության հրապարակի համերգը, Երևանի քաղաքապետարանից մեկնարկող շքերթը, ինչպես նաև քաղաքապետարանի դիմաց տեղի ունեցող միջոցառումը»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` հավելեց Սուքիասյանը:

Մայրաքաղաքի տոնը, սակայն, կնշանավորվի 34 անուն բազմաժանր միջոցառումներով: «Այս տարի առավել ակտիվ կլինի խաչքարերի պուրակը: Այն կդառնա հայկական ազգագրական հարթակ»,-ասել է նա:

«Էրեբունի-Երևան 2798» տոնակատարության համար նախատեսված 130 միլիոն դրամից կծախսվի 65 միլիոն դրամ:

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "«Էրեբունի-Երևան 2798»-ի համար նախատեսված 130 մլն դրամից կծախսվի 65 մլն դրամ"

Leave a comment

Your email address will not be published.


*