Գյումրու ավստրիական հիվանդանոց տանող ճանապարհին նորածին երեխա է մահացել

Հունիսի 17-ին Գյումրու ավստրիական Մոր և մանկան հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ «Շտապօգնության» ավտոմեքենայով իրենց մոտ է տեղափոխվել նորածին երեխայի դի: Պարզվել է, որ ծննդկանը Արթիկի Մոր և մանկան առողջության ապահովման կենտրոնում հունիսի 16-ի երեկոյան վաղաժամ ծննդաբերել է արական սեռի երեխա, ով նույն կենտրոնի մանկաբույժի ուղեկցությամբ «Շտապօգնության» ավտոմեքենայով տեղափոխվելիս է եղել Գյումրի, սակայն ճանապարհին մահացել է:

Այս մասին Tert.am-ին հայտնեց ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը:

Դեպքի առթիվ Արթիկի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի երկրորդ մասի հատկանիշներով: Այն է՝բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը՝ դրանց նկատմամբ անփույթ կամ անբարեխիղճ վերաբերմունքի հետևանքով, եթե այն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի մահ:

Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ՝ երեխայի մահվան պատճառը պարզելու համար:

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Գյումրու ավստրիական հիվանդանոց տանող ճանապարհին նորածին երեխա է մահացել"

Leave a comment

Your email address will not be published.


*