Այսօր Երիտասարդության համաշխարհային օրն է

Նոյեմբերի 10-ը նշվում է որպես Երիտասարդության համաշխարհային օր։Ինչպես և մի շարք այլ տոների դեպքում, երիտասարդության օրվա պարագայում էլ կա թե՛ միջազգային օր (որը նշվում է օգոստոսի 12-ին) և թե՛ համաշխարհային օր, որը նշվում է այսօր։

Երիատասարդության համաշխարհային օրվա տոնը սահմանվել է 1945 թվականին։ Նոյեմբերի 10-ը նշանավորվում է նրանով, որ 1945թ. հենց այդ օրը Լոնդոնում տեղի ունեցած երիտասարդների համաշխարհային համաժողովի ընթացքում հիմնադրվել է Ժողովրդավարական երիտասարդության համաշխարհային դաշնությունը: Այն նպատակ էր հռչակել, տարբեր երիտասարդական կազմակերպությունների համախմբելով, պայքարել հանուն խաղաղության, ժողովրդավարության, ազգային անկախության և երիտասարդների քաղաքական, տնտեսական, սոցիալական իրավունքների պահպանման։ Այդ համաժողովը համախմբել էր միջազգային երիտասարդական շարժման 63 ազգությունների ներկայացուցիչների։

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Այսօր Երիտասարդության համաշխարհային օրն է"

Leave a comment

Your email address will not be published.


*