«Երիտասարդությունն է Սեւանի վերածննդի երաշխավորը»

               

Հոկտեմբերի 2-ին սպասվող Սեւան համայնքի ղեկավարի ընտրությունները այլեւս գաղտնիք չէ, որ սպասվում են  թեժ ու լարված ընտրապայքարի ֆոնին անցկացվեն, քանի-որ գործող քաղաքապետ՝ Ռուդիկ Ղուկասյանը  հայտնի Ուդոն իր դիրքերը, ոչ մի կերպ չի փորձում զիջել երիտասարդ  թեկնածու՝ Սարգիս Մուրադյանին, ում սատարում են իշխանական կոալիցիա կազմած երկու քաղաքական ուժերը՝ ՀՅԴ-ն եւ ՀՀԿ-ն, երիտասարդը  հավատում է  իր  եւ  սեւանցիների հաղթանակին:Օրերս նա քաղաքի հրապարակում հանդիպեց իր ընտրողների հետ: Ի դեպ թեկնածուին սատարելու համար  մայրաքաղաքից Սեւան էին եկել ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, ՀՀԿ քարտուղար՝ ԱԺ պատգամավոր Գագիկ Մելիքյանը, պատգամավորներ եւ Սեւանի տարածաշրջանից մեծամասնական ընտրակարգով ընտրված ԱԺ պատգամավոր Կարեն Բոթոյանը, ՀՅԴ մարզային խորհրդի երիդասարդ ղեկավար՝ Իշխան Սաղաթելյանը ինչպես նաեւ  Գեղարքունիքի  ՀՀԿ մարզային խորհրդի նախագահ եւ մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը:Վերջիններս հանդես եկան ելույթներով եւ սեւանցիներին մեկ անգամ եւս կո՛չ արեցին նայել անցյալին եւ ընտրել ապագան, իրենց իսկ ձեռքերով   քվեարկել արժանի թեկնածուի օգտին: Մարզպետ Գրիգորյանը հատկապես բարձր գնահատեց իրենց երիտասարդ թեկնածուի հնարավորությունները եւ ասաց, որ ՀՀԿ պատահական մարդու չի սատարում, այլ հաշվի է առնված թեկնածուի անցած ճանապարհը, որին եւ վստահում են:

Իսկ առաջիկա ծրագրերի եւ անելիքների մասին մեզ հետ զրույցում երիտասարդ Ս. Մուրադյանն ասաց,-«Այսօր իմ թեկնածության առաջադրման հիմանկան պատճառը համայնքում առկա բազմաթիվ խնդիրներն են եւ ես կարծում եմ, որ ցանկացած մարդ , ով կարող է իր համայնքին ծառայի եւ խնդիրների լուծման ուղղությունները գտնել նա էլ իրավունք ունի  առաջադրել իր թեկնածությունը:Ես առաջադրել եմ թեկնածությունս հաշվի առնելով իմ աշխատանքային ջիղն ու երիտասարդ տարիքս, կուսակցության աջակծությունը, որը կխթանի օր ու գիշեր համայնքին ծառայելու գործին»:

Պարոն Մուրադյանի խոսքերով՝ լարվածություն չկա, ընտրապայքարը շարունակվում է բնականոն հունով.«Եթե մարդիկ կան, որոնք կարծում են թե մենք լարվածության ենք տանում, ապա պետք է խոսեն միայն փաստերով, մենք կո՛չ ենք անում զսպվածության եւ մեր կողմից լարվածություն չկա եւ չի էլ լինելու:Ժողովուրդը հոկտեմբերի 2-ին կարծում եմ իր ճիշտ ընտրությունը կկատարի»,- նշեց թեկնածուն, ով ավելացրեց, որ հաճախ հակառակ կողմը իրեն  զոհի դերում է դնում եւ սադրանքի փորձեր անում անձնական վիրավորանքներ հասցնելով իրեն եւ իր թիմի անդամներին:

Պարոն Մուրադյանը խոսելով իր ծրագրերի եւ քաղաքի զարգացման տեսլականի մասին ասաց,- « Սեւանում քաղաքապետը պետք է ծառայի ժողովրդին: Երբ ասվում է թե միլիոնավոր դրամների ներդրումներ են իրականցրել համայնքում ապա պետք է ասվի, որ դրանք կատարվել են ոչ թե համայնքի այլ տարբեր ծրագրերի բյուջեներով: Ես ներկայցրել եմ իմ ծրագրի դրույթները, որին   սեւանցին ծանոթացել է այս ընթացքում եւ իր ճիշտ ընտրությամբ  շուտով  իր կողմնորոշումը կարտահայտի»:

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "   «Երիտասարդությունն է Սեւանի վերածննդի երաշխավորը»"

Leave a comment

Your email address will not be published.


*