Երջանիկ զույգերի 6 գաղտնիքները

Մեծ Բրիտանիայում կատարված հետազոտությունները ցույց են տվել, որ երկար տարիներ հարաբերությունները հաջողությամբ պահպանած զույգերը օժտված են 6 հիմնական որակներով:

1. Նրանք միշտ ժամանակ են գտնում միմյանց համար: Երջանիկ զույգերի համար միասին անցկացրած ժամանակը անհրաժեշտություն է: Նրանք ամեն օր աշխատանքից հետո մեկ ժամ ընթրում են կամ զբոսնում, կամ, ասենք, երեկոյան դուրս են բերում ընտանի կենդանիներին զբոսնելու: Կարևորն այն չէ, թե ինչ են նրանք անում, այլ այն, որ այդ ժամանակահատվածում լինում են միասին’ երկուսով: Սա, իրոք շատ կարևոր է. որքան քիչ են զույգերը առանձնանում ու պարզապես զրուցում, այնքան շատ չասված խոսքեր ու անհանդուրժողականություն է ծնվում նրանց մեջ:

2. Նրանք միասին շատ են ծիծաղում: Երջանիկ զույգերը կարողանում են վիճելի հարցերը «տարրալուծել» կատակի մեջ: Հոգեբաններն անգամ խորհուրդ են տալիս սիրահար զույգերին միասին այցելել այնպիսի միջոցառումների, որոնց ընթացքում կարող են երկուսով մի լավ ծիծաղել:

3. Նրանք հոգատարություն են դրսևորում միմյանց նկատմամբ անգամ ամենամանր հարցերում: Երջանիկ զույգերը ոչ մի տարիքում իրենց հարաբերությունները չեն վերածում բնականոնության: Կինը չի դադարում իր սիրելիին շնորհակալություն հայտնել, երբ վերջինս դուրս է տանում աղբը, ամուսինը չի դադարում օգնել կնոջը խոհանոցում և այլն:

4. Արագ ընդհանուր հայտարարի են գալիս: Նրանք երբեք թույլ չեն տալիս, որ կոնֆլիկտը զարգանա այնքան, որ կողմերից մեկն իրեն պարտված զգա:

5. Նրանք միշտ փոքր-ինչ տարածություն են պահում իրար մեջ: Որքան էլ սա տարօրինակ է, բայց նրանք երբեք չեն բացառում երբևէ բաժանվելու’ իրար հետ չլինելու փաստը:

6. Միմյանց ազատություն են տալիս: Սա, թերևս, ամենակարևորն է: Նրանք երբեք չեն սահմանափակում միմյանց ազատությունը և հանգիստ կարող են լավ ժամանակ անցկացնել նաև առանց իրար:

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Երջանիկ զույգերի 6 գաղտնիքները"

Leave a comment

Your email address will not be published.


*