Հայտնի են դարձել Կիևում «Եվրատեսիլ-2017»-ի անցկացման օրերը

«Եվրատեսիլ-2017» համաեվրոպական երգի մրցույթի կազմակերպիչների տարածած հաղորդագրությունում ասվում է, որ միջազգային մրցույթի 2 կիսաեզրափակիչ ու եզրափակիչ փուլերն անցկացվելու են մայիսի 9-ին, 11-ին և 13-ին՝ համապատասխանաբար, նշվում է eurovision.tvկայքում։
Եվրոպական հեռարձակողների միությունն ու Ուկրաինայի ազգային հեռուստաընկերությունը մանրամասնել են, որ այս տարի մրցույթը հյուրընկալելու է Ուկրաինայի մայրաքաղաք Կիևը:
«Եվրատեսիլ»-ի 62-րդ մրցույթը հյուրընկալելու իրավունքի համար Կիևից զատ պայքարել են նաև Օդեսա և Դնեպր քաղաքները:
Նշվում է, որ «Եվրատեսիլ-2017»-ն անցկացվելու է Կիևի Միջազգային ցուցասրահի կենտրոնում, որը կարող է տեղավորել 11.000 հանդիսատեսի:
Հիշեցնենք, որ այս տարի մրցույթում հաղթող էր ճանաչվել Ուկրաինայի ներկայացուցիչ Ջամալան՝«1944» երգով:

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Հայտնի են դարձել Կիևում «Եվրատեսիլ-2017»-ի անցկացման օրերը"

Leave a comment

Your email address will not be published.


*