Եվրոպայում սառնամանիքի զոհ է դարձել առնվազն 40 մարդ

Եվրոպայում սաստիկ ցրտերի զոհ է դարձել առնվազն 40 մարդ: Զոհերի մեծ մասը Լեհաստանի բնակիչներ են, որտեղ սառնամանիքից մահացել է 30 մարդ, գրում է korrespondent.net-ը:

Չեխիայում զոհերի թիվը երեքից հասել է վեցի: Երկու մարդ մահացել է Բելառուսում, ևս երկուսը՝ Իտալիայում, որտեղ 82-ամյա թոշակառուն մահացել է իր չջեռուցվող բնակարանում: Եվս մի տարեց մարդ Իտալիայում, դուրս գալով փողոց, ցրտից կորցրել է գիտակցությունը, ընկել և մահացել ստացած վնասվածքների պատճառով:

Հիմնականում Եվրոպայում սառնամանիքների զոհ են դառնում անօթևանները:

Օդի անսովոր ցածր ջերմաստիճանը շատ եվրոպական քաղաքներում հանգեցրել է տրանսպորտային կոլապսի:

Ստամբուլի օդանավակայաններում ամենօրյա 1.500 չվերթից չեղյալ չի հայտարարվել միայն 300-ը: Դադարեցվել է տրանսպորտի երթևեկությունը քաղաքի եվրոպական և ասիական հատվածների միջև: Սերբիայում դադարեցվել է Դանուբ և Սավա գետերով նավարկությունը:

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Եվրոպայում սառնամանիքի զոհ է դարձել առնվազն 40 մարդ"

Leave a comment

Your email address will not be published.


*