ԵԽԽՎ նիստին հաջողվել է փոխել ադրբեջանցի զեկուցողի զեկույցի նախագծի հակահայկական ձևակերպումները. Արփինե Հովհաննիսյան

Քիչ առաջ ավարտվել է Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի սոցիալական հարցերի հանձնաժողովի նիստը։ Հայկական պատվիրակությանը հաջողվել է ադրբեջանցի զեկուցողի զեկույցի նախագծում առկա հակահայկական ձևակերպումները փոխել։

Այս մասին գրել է ՀՀ ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը՝ Facebook կայքի իր էջում։

«Եվրոպացի մեր գործընկերների աջակցությամբ ու անմիջական ներգրավվածությամբ հաջողվեց ադրբեջանցի զեկուցողի զեկույցի նախագծում առկա անցանկալի հակահայկական ձևակերպումները փոխել»,-գրել է նա:

Նշենք, որ զեկույցը վերաբերում է զինված հակամարտությունների ընթացքում երեխաների պաշտպանության հարցերին։

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "ԵԽԽՎ նիստին հաջողվել է փոխել ադրբեջանցի զեկուցողի զեկույցի նախագծի հակահայկական ձևակերպումները. Արփինե Հովհաննիսյան"

Leave a comment

Your email address will not be published.


*