Facebook-ի օգտատերերը դատի են տվել ընկերությանը՝ դեմքերը ճանաչող գործառույթի պատճառով

Օգտատերերի մի խումբ Facebook ընկերության դեմ հայց է ներկայացրել դատարան, քանի որ, նրանց համոզմամբ, ընկերությունն ապօրինի հավաքում ու պահում է անձի կենսաչափական տվյալները, hայտնում է Reuters-ը։

Հայցվորները պնդում են, որ Facebook-ի՝ լուսանկարում դեմքերը ճանաչելու գործառույթը, որն առաջարկում է լուսանկարում նշել տվյալ անձին, ապօրինի հավաքում ու պահում է օգտատերերի կենսաչափական տվյալները, ինչը հակասում է Իլինոիս նահանգի օրենքներին։

Նշվում է, որ դատարանը մայիսի 5-ին մերժել է ընկերության միջնորդությունը, որում պնդում կար, որ սոցցանցի օգտատերերի համաձայնությունը ենթադրում է դատավարության անցկացում Կալիֆոռնիայում՝ կալիֆոռնիական օրենքներով։

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Facebook-ի օգտատերերը դատի են տվել ընկերությանը՝ դեմքերը ճանաչող գործառույթի պատճառով"

Leave a comment

Your email address will not be published.


*