Առաջատարը «Ծառուկյան դաշինք»-ն է. Gallup International Association

Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում Gallup International Association-ի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանը ներկայացրեց կուսակցություններ և Դաշինքների մեկնարկային ցուցանիշները՝ ըստ Gallup International Association-ի հայաստանյան երկայացուցչության կատարած հետազոտությունների արդյունքների վրա հենվելով:

«Հետազոտության ընթացքում մասնագետները հարցումներ են անցկացրել ՀՀ բոլոր մարզերում, հարցումների մեթոդը՝ դեմ առ դեմ», – նշեց Արամ Նավասարդյանը:

Մեր երկրի տնտեսական վիճակն, ըստ հարցումների վատ է: Հարցվողների մեծ մասը նշել է, որ մեր երկրում առկա ամենամեծ խնդիրը աշխատատեղերի բացակայությունն է:

Կարեն Կարապետյանի գործելաոճը հարցվողների 81 տոկոսը դրական է գնահատել: Հարցվողների 82.2 տոկոսը նշել է, որ կողմ է, որ առաջիկա տարիներին վարչապետ Կարեն Կարապետյանը շարունակի պաշտոնավարել:

Հարցին՝ եթե հենց այս կիրակի լինեին ընտրությունները, ո՞ր քաղաքական ուժին կամ դաշինքին կընտրեիք, հարցվողները պատասխանել են.

«Ծառուկյան դաշինք»- 26,4 %

ՀՀԿ – 22,8 %

Ելք – 4,3 %

ՀՅԴ- 3,9 %

«Ազատ դեմոկրատներ» – 3.4 %

«Հայկական վերածնունդ» – 2,7 %

ՀԱԿ և ՀՅԺ – 2,6 %

Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան- 1,8 %

«Հայաստանի կոմունիստական կուսակցություն» -1.0 %

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Առաջատարը «Ծառուկյան դաշինք»-ն է. Gallup International Association"

Leave a comment

Your email address will not be published.


*