Մարտին Գալստյանը 104 կողմ և 15 դեմ ձայնով ընտրվեց ԿԲ նախագահ

Ազգային ժողովում ավատրվել է Կենտրոնական բանկի նախագահի թեկնածուի քվեարկությունը, ամփոփվել են արդյունքները և հաշվիչ հանձնախմբի նախագահ Վահագն Հովակիմյանը ներկայացրեց արդյունքները:

Այսպիսով Կենտրոնական բանկի նախագահի համար առաջադրվել է Մարտին Գալստյանի թեկնածությունը, քվերակությանը մասնակցել են 119 պատգամավոր, որոնցից կողմ են քվերակել 104 պատգամավոր, դեմ՝ 15: 

Մարտին Գալստյանի կենսագրությունը

Ծննդյան տարեթիվ՝ մայիսի 4, 1978թ․

Կրթություն

1994-1999 թթ. Երեւանի պետական համալսարան, Տնտեսագիտության ֆակուլտետ,
1999-2002 թթ. Երեւանի պետական համալսարան, ասպիրանտուրա, տնտեսագիտության թեկնածու,
2009-2010 թթ. Ջոն Ֆ. Քենեդու անվան Կառավարման Դպրոց, Հարվարդի Համալսարան, Հանրային կառավարման մագիստրոս: 

Աշխատանքային գործունեություն

1998-2015 թթ. ՀՀ ԿԲ՝ ֆինանսական գործառնությունների վարչություն՝ դիլեր, պորտֆելի կառավարիչ, բաժնի պետ, Վիճակագրության վարչություն, վարչության պետ, 
2015-2018 թթ. Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնի ղեկավար.
2018-ի սեպտեմբերի 11-ից առ այսօր ՀՀ ԿԲ խորհրդի անդամ է։

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Մարտին Գալստյանը 104 կողմ և 15 դեմ ձայնով ընտրվեց ԿԲ նախագահ"

Leave a comment

Your email address will not be published.


*