Գեղաշենի վաղվա օրը այսօրվա ընտրության արդյունքն է լինելու

Գեղաշենը Կոտայքի մարզի խոշոր համայնքներից է , որն ունի հեղինակություն վայելող հիմնական դպրոց եւ համագյուղացիների հարգանքին արժանի  երկարամյա համայքապետ: Այս գյուղում եւս հոկտեմբերի 2-ին համայնքապետի ընտրություններ են, այստեղ եւս ընտրապայքարում են 4 թեկնածուներ, այդ թվում՝ գործող գյուղապետ Արմեն Հովհաննիսյանն, ում համագյուղացիներն Արթուր են ասում:

   Նրա հետ զրուցում ենք կատարված աշխատանքների, գյուղի ապրուստի, հոգսերի, խնդիրների, անելիքների եւ նախընտրական գործընթացների մասին: իսկ թե ո՞րն է  գյուղապետի հաջողության գրավականը վերջինս ասաց,-<<Համագյուղացիները ինձ վստահում են, քանի-որ տեսնում են այս բոլոր տարիների իմ կատարած աշխատանքները եւ գնահատում այն:Գեղաշենցիներին  վստահություն է ներշնչում մասնավորապես՝ երիտասարդների սպորտային հաջողությունների հետ կապված ձեռքբերումները, որը կատարել է  իր մշտական ուշադրության կենտրոնում  պահելով գյուղում գործող մարզադպրոցը, մշակույթի տունը, արվեստի դպրոցը, ուր հաճախում են  մատաղ սերնդի պատանի աղջիկներն ու տղաները իրենց  կրթությունը եւ դաստիարակությունը ստանալով հենց իրենց գյուղի ներսում:Գյուղապետի խոսքերով՝ մեծ խնդիր է մանկապարտեզի կառուցման հարցը, որը մեծ ֆինանսական միջոցներ է պահանջում, իսկ համայնքի բյուջեն էլ անզոր է այն իրականացնելու համար, ուստի գյուղապետը  գյուղի մանկապարտեզի կառուցման խնդրանքով դիմել է երկրի նախագահին, որը հավանության է արժանացել:

  Գեղաշենում գործում է բուժամբուլատորիա, լուծվել է գիշերային լուսավորության խնդրի 70%-ը,փողոցները ասֆալտապատ են եւ բարեկարգված: Գյուղում զարգացած է գյուղատնտեսության անասնապահական ճյուղը, որով զբաղվում են համագյուղացիներից շատերը:

 Պարոն Հովհաննիսյանը վերընտրվելու դեպքում նախատեսում է  խմելու ջրի հարցը կարգավորել՝ հորատելով եւս մի քանիսը գյուղացիների կարիքները բավարարելու համար, որն  արդեն իսկ ընթացքի մեջ է, գարնանը աշխատանքները վերսկսելու պայմանով, քանի-որ շուրջ  4.500 բանկչություն ունեցող գյուղին եւ խմելու եւ ոռոգման նպատակով ջրի մշտական պակաս է նկատվում՝ հատկապես ամռան ամիսներին խնդիրներ են ունենում:

Վերջում համայնքապետը հաջողություն մաղթեց գեղաշենցիներին եւ արդար ընտրություններ անցկացնել սրտի կամոք,-<<Ես միշտ եղել եմ իմ համագյուղացիների  կողքին եւ պատրաստ եմ շարունակել  ծառայել իմ Գեղաշենի եւ գեղաշենցու համար>>:

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Գեղաշենի վաղվա օրը այսօրվա ընտրության արդյունքն է լինելու"

Leave a comment

Your email address will not be published.


*