ՀՀ ԳԱԱ-ում մեկնարկեց արևելագետ-հայագետ Կարապետ Մելիք-Օհանջանյանի 125-ամյակին նվիրված գիտաժողովը

Սույն թվականի հունիսի 26-ին՝ ժամը 10:30-ին, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի մեծ դահլիճում (Մարշալ Բաղրամյան պողոտա 24, առաջին հարկ) կմեկնարկի ականավոր արևելագետ-հայագետ ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս Կարապետ Մելիք-Օհանջանյանի 125-ամյակին նվիրված երկօրյա գիտաժողովը:
Ողջույնի խոսքով հանդես կգան ՀՀ ԳԱԱ հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Յուրի Սուվարյանը, ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն ԳԱԱ թղթակից անդամ Պավել Ավետիսյանը: ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Սարգիս Հարությունյանը կներկայացնի Գերմանական էսքիզներ` հուշեր Կարապետ Մելիք-Օհանջանյանի մասին: Բանասիրական գիտությունների դոկտոր Վերժինե Սվազլյանը կներկայացնի ակադեմիկոս Կարապետ Մելիք-Օհանջանյանի կյանքն ու գիտական գործունեությունը:
Գիտաժողովին ներկայացված է ավելի քան 25 զեկուցում Կարապետ Մելիք-Օհանջանյանի գիտական գործունեության` էպոսագիտության, համեմատական առասպելաբանության, հայ-իրանական մշակութային առնչությունների, միջնադարի գրականագիտության, բանագիտության, համեմատական տեքստաբանության վերաբերյալ։

Գիտաժողովի ծրագիրն` այստեղ http://iae.am/hy/events-and-activities/839:

ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական ծառայություն
25.06.2018թ.

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "ՀՀ ԳԱԱ-ում մեկնարկեց արևելագետ-հայագետ Կարապետ Մելիք-Օհանջանյանի 125-ամյակին նվիրված գիտաժողովը"

Leave a comment

Your email address will not be published.


*